Նայում ես մեր չինովնիկների ու քաղաքական գործիչների հաշվետվություններին, որոնք վերջիններս տրամադրում են էթիկայի հանձնաժողովին ու ապուշ ես կտրում։ Անգամ այն պարագայում, երբ բոլորի համար էլ պարզ ու ակնհայտ բան է, որ դրանցում մեծամասամբ հայտարարգրվում են միայն ունեցվածքի չնչին մասը, միևնույն է, տպավորություն է ստեղծվում, որ մեր քաղաքական վերնախավը արաբական շեյխերից է բաղկացած։ Ու կրկնեմ՝ հաշվետվություններում անգամ ողջ ունեցվածքն էլ չեն նշում։

 

Այ հենց այստեղ էլ թաղված է մեր տնտեսության տխուրվ վիճակի համար պատասխանատու շան գլուխը։ Հասկանո՞ւմ եք, ըստ էության, ծովին ելք չունեռնալը, կիասմեկուսացվածությունը և այլ ավանդական դարձած արդարացումները երկրորդական ու երրորդական նշանակություն ունեն։ Բյուջեի կատարողականությունը այսօր տխուր վիճակում է, որովհետև տարիներ շարունակ կթել ու կթում են փոքր ու միջին բիզնեսը,. աղքատին ու չքավորին, իսկ խոշոր ձկներչը ինչպես միշտ՝ ամենաարտոնյալ դիրքերում են։

 


Այն օրվանից, երբ մեր իշխանությունները իրականում կսկսեն պայքարել ստվերի դեմ ու ոչ միայն մանր ու միջին բիզնես ոլորտներում, այլ ամենախոշոր, այն օրվանից, երբ օլիգարխներն ու մեծահարուստները կսկսեն ենթարկվել օրենքներին ճիշտ այնպես, ինչպես հասրաակ քաղաքացիները, երբ նրանց կստիպեն դուրս բերեսլ ստվերից իրենց ունեցվածքն ու բիզնեսները, այդ օրվանից մենք չենք ունենա հարկային կատարողականության խնդիր, իսկ այս խեղճուկրակ ժողովուրդի բաքրեկեցությունը մի քանի գլուխ ավելի լավը կլինի։ Բայց դե, ինչի մասին է խոսքը, հեքիաթներին արդեն անգամ երեխաները չեն հավատում։

 

Գեղամ Ասլամազյան