Ի՞նչ են ուզում Իրանը և Թուրքիան միմիյանցից: Երեկվանից Իրանի և Թուրքիայի միջև կարելի է ասել դիվանագիտական փոխհրաձգություն է սկսվել արտաքին գործերի նախարարության մակարդակով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է , որ Սիրիայում 48- ժամյա հրադադարը ստեղծվել է Թուրքիայի ջանքերի շնորհիվ: Ըստ հայտարարության , չնայած Իրանը ևս ներգրավված է հրադադարի ռեժիմի հաստատատման բանակացություններին, սակայն առանցքային և որոշիչ դերը Անկարան է կատարել:

 


Այնուհետև ասվում է ,որ Անակարայի միջնորդությամբ Սիրիայի Իդլիբ նահանգի երկու շիա՝ Ալ-Ֆոուա և Քեֆրայա գյուղերի և Զաբադան քաղաքի բնակիչներին կրակի դադարեցումից հետո ,սկսել են անվտանգ տարահանվել: ,, Եվ այս կենսական նշանակություն ունեցող միջոցառումները կատարվել են Թուրքիայի անմիջական միջնորդության շնորհիվ,, - ասվել Թուրքիայի ԱԳ-ի հայտարարության մեջ:
Իրանի ԱԳ-ն էլ իր հերթին կասկածի տակ է դրել Թուրքիայի բարի կամքի դրսևորումը և մասնավորապես ասել.


«Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այս օրերին գտնվում է Դամասկոսում և բանակցություներ է վարում Սիրիայի ճգնաժամի հարցերով: Զարիֆը հանդիպեսլ է ինչպես Սիրայի նախագահ Ասադի հետ ,այնպես էլ Սիրիայի ճգնաժամում առանցքային դեր խաղացող այլ ուժերի ներկայացուցիչների հետ: Մինչ Թուրքիան օդային հարվածներ է հասցնում Սիրիային, Իրանը անմիջական միջնորդի դեր է տանում Սիրաիյում խաղաղության հաստատման համար»:

 

Կիլիկիա Հայաստան