Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքի Ամերիկյան միսիայի շենքը, 20-րդ դարասկզբի փոստային բացիկ' անգլերենով, հայերենով եւ թուրքերենով տպագրված տեքստով:

 


Խարբերդի Ամերիկյան միսիան խոշորագույնն էր համարվում Արեւմտյան Հայաստանի պատմական տարածքում: Այն զբաղեցնում էր մի ամբողջ առանձին թաղամաս քաղաքի բարձրադիր մասում: Միսիայի վարչական տարածքում բազմապիսի արտադրամասերի և պահեստների հետ մեկտեղ տեղակայված էր մեծ կրթական համալիր, որի ընդհանուր անվանումն էր «Եփրատ» քոլեջ (Euphrates College):

 

Այն հիմնվադրվել էր 1878-ին և գոյատեւեց մինչեւ չարաբաստիկ 1915-ը: «Եփրատ» քոլեջում դասավանդում էին հայ եւ ամերիկացի մասնագետներ: Դասավանդման լեզուն հայերենն էր՝ խորացված անգլերենի ուսուցանմամբ: Քոլեջն ուներ գրադարան, տպարան, նախակրթարան, երկսեռ վարժարաններ, գիշերօթիկ դպրոց, ինչպես նաեւ բարձրագույն կրթությամբ դասարան: Քոլեջում հայերեն լեզվով տպագրվում էին գրական ալմանախ, թերթ եւ ամսագիր, ինչպես նաեւ իրականացվում էին թատերական բեմադրություններ:

 

 

Ռուբեն Շուխյան