Անցակետերի աշխատանքային ժամերը շատ կարևոր են արտահանման գործընթացում: Արտահանման ծավալների ավելացումը նպաստում է բեռնափոխադրության ծանրաբեռնմանը: Նման պայմաններում աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով երկարացվում են անցակետերի աշխատանքային ժամերը:
Մեկ ամիս առաջ Հայաստանը և Վրաստանը համաձայնության էին եկել Դարիալի անցակետի աշխատանքային ժամերը երեքով ավելացնելու համար:

 


Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ: Նրանք հուլիսի 27-ին այցելել են վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանանային անցակետ:Երկկողմ նոր պայմանավորվածության համաձայն անցակետը կգործի 05.30-24.00-ն:

 


Կարելի է փաստել, որ աշխատանքային ժամերը կրկին երկարացվեցին: Ի դեպ, ՀՀ-ի և Վրաստանի վարչապետների միջև առկա սերտ հարաբերությունների արդյունքում արդեն որերդ հարցն է «ոտքի վրա» լուծում ստանում:

 

 

 

Կարեն Մկոյան