Իրանը կրկին քայլ արեց դեպի Հայաստանը: Վերջին շրջանի Իրանի ակտիվության ֆոնին ակտիվանում են նաև ադրբեջանցիները, բայց սահմանային հատվածում:
Ադրբեջանը կդադարի հիստերիկ գործողությունները, երբ Հայաստանը վերջնականապես Իրանի հետ հստակեցնի հարաբերությունները: Որքան մեզ է պետք Իրանը այնքան էլ Իրանին մենք ենք պետտք տարածաշրջանում:

 

Ռուսաստանը Եվրոպային ճնշումների տակ է պահում, այդ փաստը ընդունում են նաև եվրոպացիները և այդ ֆոնին իրանը ամրապնդում է իր դիրքերը՝ Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ձևավորելով: Մեր հարաբերությունները լավ են մյուս գերհզոր պետության՝ Չինաստանի հետ, որը գրեթե գրավել է աշխարհը տնետեսական առումով:
Իրանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները կստիպեն ՌԴ-ին մտածել Հայաստանի մասով և ԵՏՄ ում մենք արտոնյալ պայմաններ կունենանք: Ադրբեջանը կմնա Թուրքիայի հույսին, ով այս պահին գրեթե բոլոր հարևանների հետ խնդիր ունի ու իր խնդիրները լուծելով է զբաղված:
Թուրքիայի դեմ Հայաստանին սիրաշայհում է նաև Իսրաելը: Մեզ մնում է միայն ճկուն գտնվել և բոլոր տեղերից մեր հասանելի մաքսիմումը վերցնել:

 

Հայաստան Իրան Հարաբերությունների ամրապնդումը: տնտեսական շրջափակման մեջ է քցում Ադրբեջանին, որովհետև Թուրքիան այլևս այն դիրքը չունի տարածաշրջանում: Մնում է իրանի հետ համագործակցել, իսկ իրանը ադրբեջանցիներին երեք մատի կոմպինացիան է ցույց տալիս:

 

Էդգար Խաչատրյան