Երեկ մի հետաքրքիր բանախոսության էի, զեկուցողը ներկայացնում էր Իրաքյան Քուրդիստանը և մասնավորապես տեղի հայ համայնքի կյանքը: Իր գնահատմամբ Քուրդիստանը բավական արագ զարգացող ռեգիոն է: 8.5 միլիոնանոց Քուրդիստանում ընդամենը 3000 հազարանոց համայքը Խորհրդարանի պատգամավոր ունի, հայերենը պետական լեզու է: Բարեկամաբար են տրամադրված հայերի նկատմամբ:

 

Հայաստանցի մի գործարարի տրամադրվել է այնտեղ բիզնես սկսելու արտոնյալ պայմանները, սակայն վերջինս չի արդարացրել իրեն: Իգական սեռի ներկայացուցիչների մոտ բավական հաճախ հանդիպող անուն է Երևանը, որը արձագանքն է այն քրդական հաղորդումների, որը ժամանակին Սովետական Հայաստանից` Երևանից սփռվել է դեպի այդ կողմերը: Մի քուրդ բարձրաստիճան պաշտոնյա մեր բանախոսին ասել է «Մենք հոգեհարազատ ժողովուրդներ ենք եղել: Քրիստոնեությունը մեզ բաժանեց, իսկ իսլամը թշնամացրեց»:

 

Ըստ ինձ քրդերի մի նշանակալի մաս հայկական գենի կրողներն են, որոնք Տրդատ 3-րդի օրոք դուրս մնալով քրիստոնեացումից այնուհետև դարերի ընթացքում ներծծվեցին այլ էթնոմշակութային ինքնությունների մեջ: Մի զգալի մաս էլ 1915 թվին «դոնոր» հանդիսացավ քրդական գենոֆոնդի համար, որը ի դեպ դեռ ձևավորման փուլում է: Հայ քրդական կապերի զարգացումը և ընդլայնումը կարող են լինել ռեգիոնում մեզ համար բարենպաստ զարգացումների հիմք:

 

Ապրես Զոհրաբյան