Հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Քըրք Քրքորյանի մասին:

 

Նա, մասնավորպես, գրել է. 

 

«Քըրք Քրքորյան 1917-2015:

 

Տարիներ շարունակ Քրքորյանը եղել է արտակարգ առատաձեռն մարդ: Նա հազվադեպ է ձգտել ուշադրության կամ ճանաչման՝ իր արած գործերի համար:

 

1969-ին ես արեցի Լաս Վեգասում պարոն Քրքորյանի International Hotel-ի բացումը:«1993 թ. Նոր տարվա նախօրեին, ես նորից այնտեղ վերադարձա հիասքանչ MGM Grand Hotel-ի բացմանը:

 

Այդ ամբողջ ընթացքում իմ հիմնադրամին նրա շռայլ ներդրման շնորհիվ ես կարողացել եմ աջակցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, պայքարել կանանց ու երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի համար:

 

2013-ին էր նա ինձ միացավ կանանց սրտային հիվանդության դեմ պայքարում:

 

Նա եզակի, բացառիկ ու շատ առանձնահատուկ անձնավորություն էր, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրան:

 

Բարբրա»: