Իմ կողմից շատ հարգված հոգևորականներից մեկը, մի զրույցի ժամանակ արտահայտություն արեց, որը չեմ մոռանա: Ասաց.«Մարդը երբեք չի փոխվում, ոչ դարերն են ազդում, ոչ էլ տեխնիկայի զարգացումները: Մարդը միշտ նույնն է, նույն թուլություններով, նույն ուժերով, նույն ցանկություններով: Դարաշրջանների հետ միայն ցանկությունների արտահայտման կերպն է փոխվում»:

 


Մարդն իրոք չի փոխվում, ուղղակի իր ուժերը բացահայտել ու կառավարել է սովորում: Կառավարելը, կոնկրետ ինձ, ավելի շատ է պետք գալիս, որովհետև լսելու ունակություն չունեցող մարդկանց անմտածված գործողությունները կարող են նյարդային բջիջներիս «հազ ու փռշտոցի» պատճառ դառնալ:

 

 


Ալինա Դերձյան