Մեր երկրի ներսում նոր կուսակցություններ են ձևավորվում, ասում եմ ինչներիս է պետք այդքան կուսակցությունները, եթե մեկն ու մեկը բացի ամպագոռգոռ ճառերից, գործի չի անցել... Ասում են' պետք է, հաղթելու ենք: Հը... Հիշեցի մի առակ: Կինը, ով արդեն վաթսուն տարեկան էր, ողջ կյանքում երազել էր բժիշկ դառնար: Մայրը միշտ հույս էր տվել աղջկան... Մայրը մինչև մահվան վերջին րոպեն աղջկան ասում էր' դառնալու ես, դառնալու ես բժիշկ... Հիմա սրանցն է' հաղթելու ենք...

 

ժողովուրդը այս էլ որերորդ տարին է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից խաբվում է եւ հույսը կորցնում: Մեկ, ով այլևս խաբված է զգում, թողնում գնում է երկրից, մյուսներն էլ, ովքեր տեղ չունեն գնալու կամ ստորանում են, որովհետև փող է պետք ապրելու համար, կամ էլ գոյությունը հազիվ քարշ տալով գոյատևում... ԲՀԿ-ն բազմիցս է ապացուցել, որ վախկոտ, լիդեր ունի, ուներ... և Ծառուկյանը իր դերը հանձնեց կնոջը, տղամարդու գործ չի, երևի մտածեց... չէ, ասացին հանձնի, հանձնեց ղեկը... հը... մինչդեռ երբ նայում ես ԲՀԿ-ական նախկին և այժմյան լիդերներին ոչինչ չի փոխվել նույնն է, փոխարենը անուններն ու սեռերն են փոխվել... ԲՀԿ-ն միշտ վերջին րոպեին հանգիստ կարողացել է մտադրությունը փոխել, չի կողմնորոշվել, որովհետև ԲՀԿ-ին ասող ունի, ասողն էլ պատի տակից հուշարարի իր դերը այդքան էլ լավ չի կատարում: Այն երբեք ընդդիմություն չի եղել և չի լինելու. ինքնահռչակ այլընտրանք էր, որը ժամանակ առ ժամանակ դառնում էր հաճախորդ:

 

Մեր երկրում, ցավոք, յուրաքանչյուր քաղաքական ուժ առաջնորդվում է սեփական միջոցները չկորցնելու մարմաջով, դրա համար էլ Ծառուկյանը ոչ թե հեռացավ քաղաքականությունից, և մոռացավ նրա հասցեին փոքրից մեծ հնչած հրապարակավ հայհոյանքները, այլ այժմ կրկին ուղարկել են քաղաքականություն շինելու... Բոլորի անցյալը փորփրելիս կարելի է հանդիպել «մի քանի էջանոց հոդվածների»: Ծառուկյանն էլ հոդվածների լիքը փաթեթ ունի գլխին, այդ հոդվածները դրեցին նրանց առջև, ու վերջինս ենթարկվեց, ունեցվածքը չկորցնելու համար նույնիսկ պետք լինի կստորացվի, ստորացավ ինչի ականատեսն ու վկան այս օրերին եղանք ազգովի: Կխնդրեի, որ մարդիկ չդառնան գործիք պատեհապաշտների խաղերում...

 

Արթուր Հայրապետյան