Ինչպես գիտենք, ԱԺ-ում մեկնարկել են 2014 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ՀՀ Կառավարության և առնընթեր մարմինների «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունների լսումները:

 

Կարծում եմ վերոնշյալ գործընթացի կարևորության մասին,խոսելն ավելորդ է: Որպես կանոն, բյուջեի կատարողական հաշվետվությունը պետք է լիներ պատգամավորների «խոշորացույցի» տակ:
Իսկ ի՞նչ էր երեկ կատարվում օրենսդիր մարմնի լսումների ժամանակ: Ընդիմությունը գրեթե չէր ներկայացել նիստին; Ոչ իշխանական կառույցներից ներկա էին ընդամենը 8 պատգամավորներ: Այնպիսի տպավորություն էր, որ ԱԺ-ում ընթանում էր Կամբոջայի բյուջեի լսումները և մեր հարգարժան պատգամավորները հարկ չէին համարել ներկա գտնվել:

 

Այնուամենայնիվ, լսումների ընթացքին հետևելիս պետք է արձանագրենք հետևյալը.
Ներկա, քիչ թե շատ ակտիվություն դրսևորող պատգամավորների հարցերին հետևելիս, ակամայից գալիս էիր այն եզրահանգման, որ նրանց գերակշիռ մասը հարց էր հնչեցնում զուտ ակտիվություն դրսևորելու կամ պլյուս ստանալու համար. հարցերը որակական առումով խիստ կաղում էին:
Ճիշտ է, դրանց մի մասը ակտուալ, սակայն իրավիճակային էին:
Եկեք համաձայնենք' լավ է, որ գոնե լսումներին ներկա են լինում լրագրողներ: Համենայն դեպս լրագրողների հարցերն ավելի ծանրակշիռ ու բովանդակային էին քան հարգարժան պատգամավորներինը:

 

Տիգրանուհի Դավթյան