Շարունակում եմ հիանալ Ազնավուրով։ Die Welt-ին տված հերթական հարցազրույցում Ազնավուրին հարցրել են, թե մրացկցո՞ւմ է արդյոք նա Քիմ Քարդաշյանի հետ՝ աշխարհի ամենահայտնի հայ լինելոու մեջ, իսկ Ազնավուրը պատասխանել է.

 

«Ես մրցակցե՞մ։ Ինչ Հայաստանին է վերաբերում, այնտեղ ես մրցակցությունից դուրս եմ»։
Ու իրոք, Ազնավուրը Հայաստանում մրցակցությունից վեր է։ Ո՛չ նրա համար, որ մեծ բարերար է, ո՛ նրա համար, որ պա՛շտոնապես ազգային հերոս է, ո՛չ էլ անգամ իր վաստակաշատ կարիերայի ու հայտնիության համար։ Ազնավուրը մրցակցությունից դուրս է, որովհետև սովորեցրեց մեզ սիրել մեր ազգն ու երկիրը՝ անախ ամեն ինչի ու անկախ ամեն բանի, սովորեցրեց հպարտանալ ու հպարտանալով հանդերձ՝ չգոռոզանալ ու չկորցնել ադեկվատությունը։

 

Ի վերջո, Ազնավուրի մեծությունը նրանում է, որ նա ասես մեր մատղաշ պետության բարի ու սիրող պապիկը լինի, ով ուղղորդում էր իր անփորձ թոռնիկին մեծ աշխարհում ու օգնում նրան իր ուժերի սահմաններում։

 

Քարդաշյաններին սիրեց, նրանց այց գնահատեցի, բայց Քարդաշյանը որքան էլ հայտնի դառնա, որքան էլ անի Հայաստանի համար, ոչ Քարդաշյանը, ոչ էլ որևէ այլ մեկը չի կարողանա այլևս դառնալ պետության բարի պապիկ, կամ էլ տատիկ։

 

Գեղամ Ասլամազյան