Բրիտանացի միլիոնատեր Դենի Լամբոն իր ընկերուհուն արտասովոր անակնկալ է մատուցել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա նվիրել է լոգարան՝ լի հալած շոկոլադով: 250 լիտր տարողությամբ լոգարանը տասը րոպեի ընթացքում ծորակից լցվել է շոկոլադով: Ծորակը միացվել է հատուկ տաքացուցիչին, որը հալեցրել է շոկոլադա-կաթնային ծանգվածը:

 

 

Դենի Լամբոն շոկոլադե լոգարանի վրա ծախսել է 10 հազար ֆունտ ստեռլինգ: Նրա խոսքով՝ իր շոկոլադամոլ ընկերուհուն նման նվեր մատուցելու գաղափարը փոխառել է Կլեոպատրա թագուհուց, ով կաթի վաննաներ էր ընդունում: