Ճիշտ սննդակարգը հիվանդությունների ժամանակ կօգնի արագ ապաքինվել: Իսկ ինչ ուտել հարբուխի ժամանակ: Փեսիլվանիայի համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ հարբուխի ժամանակ իմունիտետը բարձրացնելու և արագ ապաքինվելու համար պետք է օգտագործել սպիտակուցներ՝ հիմնականում միս: Սպիտակուցների լրացուցիչ աղբյուր կարող է լինել՝ ընկույզը, հավկիթը, կաթնամթերքները: Ընդհանուր առմամբ այսպիսի դեպքերում պետք է օրվա մեջ օգտագործել 50 գրամ սպիտակուցներ:

 

 

Մսամթերքին զուգահեռ նաև պետք է օգտագործել մասուր, որը շատ հարուստ է վիտամին C –ով: Հարբուխով հիվանդի օրգանիզմում այս վիտամինային խումբը պետք է սովորականից 7 անգամ ավելի շատ լինի: Հարբուխով հիվանդների համար շատ օգտակար է չորացրած մրգերից /չրերից/ պատրաստված ըմպելիքները: Շոկոլադ համեղ միջոց է գրիպի դեմ: Սև շոկոլադը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք ամրացնում են իմունային համակարգը:. Շոկոլադի մեջ որքան շատ է կակաոն, այնքան օգտակար է հիվանդությունների դեպքում:

 

 

 

Վրեժ Հովսեփյան