Գեղեցիկ զարդարված ուտելիքը ժամանակակից ամենօրյա և տոնական սեղանների կարևոր տարրն է: Զարդարանքն օգնում է նույնիսկ սովորական ուտելիքին այլ կերպ նայել: Բանջարեղենների և մրգերի փորագրությունն ի հայտ է եկել դեռ շատ տարիներ առաջ Արևելքում և հազարամյակների ընթացքում այդտեղ դարձել է ավանդույթների և մշակույթի անբաժանելի մասը: Այսօր արդեն այդ գործի վարպետները շարունակում են զարմացնել իրենց աշխատանքներով, որոնք արվեստի գործեր են հիշեցնում: Ստորև ներկայացված ֆոտոշարքը նվիրված է ձմերուկներին: