Ընդդիմադիրների կողմից սիրիական կառավարական ուժերից նվաճված Իդլիբում ձևավորվել է 15 հոգուց բաղկացած կառավարման խորհուրդ:
Ցավալի է, բայց խորհրդի կազմը ձևավորվել է քաղաքը նվաճած իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների անդամներից'
Ահրար աշ-Շամ' 5 հոգի
Սուկուր աշ-Շամ' 4 հոգի
Ջաբհաթ ալ-Նուսրա 4 հոգի
Ֆայլակ աշ-Շամ 1 հոգի
Ջունդ ալ-Ակսա1 հոգի (վերջինը մոտ է Իսլամական պետությանը):

 


Կան տեղեկություններ, որ Իդլիբում մոտ 1000 քրիստոնյաներ են բնակվում, և նրանց նկատմամբ եղել են բռնություններ: Նույնիսկ եղան տեղեկություններ, որ իսլամականները հայր և որդի 2 քրիստոնյաների են սպանել:
Իդլիբում արդեն հայտարարություններ են տարածվում քրիստոնյաների հետ հարաբերությունները կարգավորելու հետ կապված:
Ժամանակը ցույց կտա, դրանք զուտ հայտարարություններ են, թե' ոչ....

 

 

Սարգիս Գրիգորյան