Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ այսօր անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ազգային արժույթի գնանկման տեսանկյունից Վրաստանը տարածաշրջանում նույն իրավիճակում է, ինչ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Այո, Ղարիբաշվիլին ճիշտ է, բայց միայն Ադրբեջանի պարագայում, որտեղ մանաթը արժեզրկվել է ավելի քան 35%-ով, գրեթե նույն չափով, որքանով որ Վրաստանում է լարին արժեզրկվել: Իսկ ահա Հայաստանի պարագայում իրավիճակն այլ է, քանի որ համեմատության պարագայում և պարզ հաշվարկի դեպքում հստակ երևում է, որ դրամն արժեզրկվել է մոտ 15%-ով, այսինքն նշված երկու հարևանների հետ համեմատ կես չափով, ինչը նշանակում է, որ Հայաստանում վիճակը համեմատած բարեհաջող է:


Ղարիբաշվիլին, ըստ էության, գրեթե կրկնել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մտքերը, ում կարծիքով՝ լարիի կուրսի նվազումը պայմանաված է արտաքին աշխարհում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական զարգացումներով և ցնցումներով՝ ընգծելով, որ խնդիրը չի առնչվում միայն Վրաստանին, այլ նմանատիպ իրավիճակում են հայտնվել օրինակ հարևան Հայաստանը և Մոլդովան, սակայն վերջինները Իվանիշվիլիի կարծիքով կարողացել են իրավիճակը կայունացնելու ճիշտ քաղաքականություն իրականացնել, ինչն, ըստ էության, թերի են կատարում վրացի պաշտոնյաները, մասնավորաբար ԿԲ նախագահը:


Ի տարբերություն Իվանիշվիլիի, սակայն, Ղարիբաշվիլին խուսափել է դրական գնահատել Հայաստանի ԿԲ իրականացրած դրամի արժեզրկումը կանխելուն ուղղված միջոցառումները, և դա իր պատճառներն ունի.
Խնդիրն այն է, որ Վրաստանի կառավարությունը վերջին շրջանում լուրջ քննադատուիթոյկւնների է ենթարկվում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, ուստի Ղարիբաշվիլին ստիպված է որոշակի ցուցանիշների ներկայացմամբ ցույց տալ, որ միայն Վրաստանը չէ, որ ճգնաժամի հաղթահարման փուլում է, և այդ համատեքստում երբեմն ստացվում է, որ վրացի բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնեւմ է փոքր-ինչ ուրճացված թվեր, հատկապես Հայաստանի պարագայում:


Ի դեպ, ավելորդ չէ նշել նաև, որ նշված ասուլիսն ուղեկցվում է հակակառավարական ցույցերով:

 

 

Ալիկ Էրոյանց