Իլհամ Ալիև երկկողմանի չարիքը երիտասարդության համար: Ցավալի այս երևույթին՝ ինչպիսին Ալիևն է, փոքրահասակներն անվանում են հրեշ: Սեփական ժողովրդին ահ ու սարսափի մեջ պահող մատաղացու գառան պես նոր կյանք մտած երիտասարդության կյանքը զոհասեղանին դնող այս մարդու անհավանական տեսակը դեմ է գնում ցանկացած ժողովրդի համար ամենաթանկ խաղաղությանը, դեմ է գնում խնդիրների խաղաղ կարգավորմանը և միջազգային բոլոր նորմերին: Թքած ունենալով իր իսկ երիտասարդության վրա, ապականելով ամբողջ պատմությունը և կրթելով իր համար ավելի հարմար ու անտեղյակ սերունդ, այս ոճրագործի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականությունը կործանիչ է երկուստեք, այս ստահակի գրասենյակից դուրս եկած հրամանները, սահմանի ամբողջ երկայնքով կրակահերթերն ու դիվերսիոն փորձերն ուղղված են խաղաղ բնակչության և սահմանապահ (թե՛ հայ և թե՛ ադրբեջանցի) զինծառայողների վրա, այդ բոլոր սադրանքներն ու ոտնձգությունները դատապարտված են անհաջողության՝ ի պատիվ մեր քաջ հայորդիների: Այս ամենը այսպես շարունակվել չի կարող, անմեղ մարդկանց արյունը թանկ է նստելու Ալիևի շիրիմին:

 

 

Սեփական շահով և անծայրածիր հարստություն դիզելով, այս երկոտանի բայց անասնական ամբիցիաներով առաջնորդը նույնիսկ պատրաստ է հրամայել սպանել իր իսկ զինվորներին, ովքեր կթերանան կամ կերկմտեն արյունարբու առաջադրանք կատարելիս, իսկ Ադրբեջանական դիվերսիոն մարտերում զոհվածների թիվը թաքցնելն ու ամեն անգամ նորից կրկնելը
հաստատում է իր տգիտությունը և արյունախում լինելը Այսպիսով, զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի վարած այս քաղաքականության եւ հայկական կողմի պատասխանների միջև, ցանկացած մակարդակի մտավոր ունակություններ ունեցող բանական մարդ կարող է հասկանալ, որ հայկական կողմը ավելի բանական է գնահատում իրավիճակը: Նրանց կողմից կատարվող ցանկացած հրադադարի խախտումները ,ոտնձգություններն ու լղոզված անիրական փաստարկներն ու սադրանքները բնորոշ է պատերազմում պարտված եւ տանուլ տված կողմին, իսկ հայկական կողմը պատասխանում է աչալուրջ և պատասխանատվությամբ:

 

 


Նարեկ Մարտոյան