Բացի աղցանների և ճաշատեսակների ու թթուների բաղադրիչ լինելուց, նեխուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից, մեր օրգանիզմին մատակարարում է օգտակար նյութեր և թույլ է տալիս լինել առույգ ողջ օրվա ընթացքում։ Նեխուրը (քարավուզ) օրը սկսելու հիանալի տարբերակ է։
Ինչո՞վ է օգտակար նեխուրը
Նեխուրի և ցողունը, և տերևները, և արմատը օգտագործում են զանազան ճաշատեսակների պատրաստման ժամանակ։ Նրա ամենակարևոր հատկություններից է նրա միզամուղ հատկությունը։ Բանն այն է, որ այն ակտիվացնում է երիկամների աշխատանքը, իսկ դա օգնում է այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են պոդագրան, երիկամաքարային հիվանդությունը և երիկամային անբավարարությունը։ Բացի դրանից, նեխուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները։

 

Եվ, վերջապես, ապացուցված է, որ նեխուրն ապահովում է լավ ինքնազգացողություն և կենսական ուժեր։ Իսկ եթե նեխուրից, լոլիկից կամ գազարից հյութ պատրաստեք, այն ավելի օգտակար կլինի։ Նեխուրը կարելի է օգտագործել նաև թուրմի տեսքով՝ 10 գ նեխուրի թերթիկները թրմելով 1 բաժակ եռման ջրում։ Այս թուրմը պետք է խմել ամեն անգամ ուտելուց հետո։ Նեխուրը՝ որպես ավելորդ քաշի դեմ պայքարի աջակից Ապացուցված է, որ 100 գ նեխուրը պարունակում է ընդամենը 16 կալորիա, 1,6 գ բջջանյութ, որն էլ օրգանիզմից տոքսինները դուրս բերելու պատասխանատուն է։ Եվ վերջապես, նեխուրը մեր օրգանիզմին մատակարարում է մագնեզիում և կալիում՝ հանքանյութեր, որոնք խթանում են միզամուղ համակարգի աշխատանքը և դուրս են բերում ավելորդ հեղուկը։ Այդ պատճառով էլ նեխուրը նիհարեցնող գրեթե բոլոր դիետաների բաղադրամասերից է։ Նեխուրը նաև հակաօքսիդանտ է, պարունակում է A,B,C,D վիտամիններ և մագնեզիում, որն էլ կանխում է մեր օրգանիզմի վրա վտանգավոր ազատ ռադիկալների ունեցած ազդեցությունը։
Ներկայացնում ենք նեխուրի հիմքով 5 հյութերի, կոկտեյլների և սմուզիների բաղադրատոմսեր։
1. Նեխուրի, տանձի, վարունգի և գազարի հյութ Այս հյութն ավելի լավ է խմել ամռանը, որպեսզի ազատվեք վերջույթների այտուցից և վերջույթներում կուտակված հեղուկից։ Քեզ անհրաժեշտ է նեխուրի 3 ցողուն, 2 տանձ, 2 վարունգ և 1 գազար։ Ցանկության դեպքում կարելի է հյութը քաղցրացնել։ Եթե հյութը թանձր լինի, կարող ես ավելացնել մի քիչ ջուր։ Խմել առավոտյան, ցանկալի է' նախաճաշից առաջ։

 


2. Նեխուրի, կոճապղպեղի և գազարի հյութ Այս շատ համեղ հյութը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր տառապում են գրիպից կամ մրսածությունից, ինչպես նաև ալերգիայից։ Այս հյութի համար անհրաժեշտ է նեխուրի 2 ցողուն, միջին չափի 5 գազար և 1 կտոր թարմ, կեղևը մաքրած կոճապղպեղ։ Բոլոր բաղադրիչները կտրատել և հարել բլենդերով։ Պետք է ստացվի կրեմանման զանգված։ Կարող ես թանձրուքը բացել մի քիչ ջրով, ինչպես նաև ավելացնել մեղր։
3. Նեխուրով և անանասով կոկտեյլ Այս կոկտեյլը խմելով՝ դուք երկար ժամանակ քաղցի զգացում չեք ունենա, բայց կզգաք ուժերի հորդում։ Անհրաժեշտ է նեխուրի 1 ցողուն, կես բաժակ ջուր, 1 կտոր անանաս, կես բաժակ մանրացրած սառույց, 2 գդալ ամարանտի՝ նախապես գիշերը թրջած սերմեր։ Այս կոկտեյլը պետք է խմել նախաճաշին։

 


4. Նեխուրի, գազարի և խնձորի հյութ Սա ամենատարածված համադրություններից մեկն է։ Այս հյութն օգտակար է այն առումով, որ մաշկը նախապատրաստում է արևային լոգանք ընդունելուն, դանդաղեցնում է բջիջների ծերացումը, խթանում է լյարդի աշխատանքը, պայքարում է սակավարյունության դեմ, չեզոքացնում է շրջակա միջավայրի արտանետումների վտանգավոր ազդեցությունը և, վերջապես, օրգանիզմին մատակարարում է վիտամիններ և պրոտեիններ։ 2 բաժին դասական այս հյութի համար հարկավոր են 1 նեխուրի 1 ցողուն, 1 խնձոր, 4 գազար և կես կիտրոնի հյութ։ Եթե ստացված հյութը թանձր լինի, կարող ես մի քիչ ջուր ավելացնել։
5. Նեխուրի և նարնջի սմուզի Այս ըմպելիքը կատարյալ է նիհարել ցանկացողների համար, իսկ խմել այն պետք է առավոտյան սոված փորին։ Անհրաժեշտ է նեխուրի 1 ցողուն և 2 նարինջ։ Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել 2 շաբաթ, ապա 1 շաբաթ ընդմիջում տալ և հետո նորից կրկնել։

 

 

 


Վրեժ Հովսեփյան