Նախ ըստ տեսանյութի որտեղ հանձնվում է, և հարցազրույց է տալիս դա քիչ թե շատ տարբերվում է նախորդներից, բայց շատ տիպիկ է Հակոբ Ինջիղուլյանի սցենարին:
Անկեղծ ասած շատ բան կարող եմ գրել թե պահվածքից թե խոսածից թե հանձնվելու պահից, բայց նախընտրում եմ դրանց մասին չխոսել:
Երբ ես Հակոբ Ինջիղուլյանի գործով սկսեցի լրջորեն զբաղվել շատ բան հասկացա ու հենց սկզբից բոլորին ասել եմ ու հիմա էլ ասում եմ, երիտասարդի մասին ձեր ցանկացած սուտի բացահայտումները պահեք ձեզ:
Ես վստահ եմ որ Կարմիր խաչը կայցելի և դեռ շատ պատկերացումներ կփոխվեն, իմ խնդրանքն է բոլոր լրատվամիջոցներին, մի տարածեք հարցազրույց կոչեցվածը: Ինչպես նաև զսպեք ձեր ցանկացած կարծիք: Եթե կարող եք օգնել օգնեք, եթե ոչ մի խանգարեք:

 


Իմ խորին համոզմամբ ՊՆ-ն անում է ամեն ինչ , որպեսզի պարզաբանի եղելությունը :
Շատերը երբեք չեն հասկանա ինչ է եղել , ու եթե ճիշտ գործվի հնարավոր է նաև ազատվի այդ տղան: Կարո՞ղ եք ազատեք, հետո ձեր հարցերը ուղղեք:
Ունենալով որոշակի փորձառություն կարող եմ խորհուրդներով օգտակար լինել Անդրանիկի ընտանիքին: Սա բացառիկ դեպք է և պահանջում է հատուկ մոտեցում :
Հ.Գ. Ես ուզում եմ որ տղան վերադառնա Հայաստան :

 

 


Հովհաննես Յորդանյան