Քիչ առաջ ազեռբառանները հրապարակեցին տեսնյութ, թե ինչպես է հայ զինվորը հանձնվում ադրբեջանցիներին և ինչպես է խոստովանում իր արարքի պատճառների մասին: Բնականաբար այդ տեսանյութները կայծակնային արագությամբ տարածվեցին լրատվական կայքերում' բերելով հազարավոր դիտումներ: Չեմ մեկնաբանում զինվորի այդ արարքը' ոչ կքննադատեմ, ոչ էլ առավել ևս կգովեմ:


Ցավալին այն է, որ մեզ մոտ այդ տեսանյութն ավելի արագ տարածվեց, քան ադրբեջանցիների:
Նրանց քարոզչամեքենան այս անգամ փայլուն աշխատեց ի վնաս մեզ: Հաստատ նրանք այդ նպատակով էլ հրապարակել էին տեսանյութերը' հայերի մոտ խուճապ ստեղծելու, մեր պետությունը նվաստացնելու համար: Առաջին տպավորությունս հենց դա էր, ես ինձ նվաստացած զգացի:


Պետք չէ կուլ տալ ազեռների խայծը, եղբայրներ:
Գեթ մի գրամ չեմ կասկածում, որ այդ տղան չէ իր արտաբերած խոսքերի հեղինակը:


Հ.Գ. Որպես լրատվական կայքի խմբագիր, հայտարարում եմ, որ մեր կայքում այդ տեսանյութերը չեն լինի, մեզ դրանցից եկած դիտումները պետք չեն:

 

 


Գոռ Գևորգյան