Մարդիկ: Եթե դուք ցանկացած իրավիճակում ձև եք անում, եթե շրջապատում ոչ ոք գաղափար չունի ձեր խնդիրների մասին, եթե դուք բոլոր հարցերին մի պատասխան ունեք' «Ամեն ինչ գերազանց է», ապա երբ վրա կհասնի օրը և ձեր թղթե տնակները կփլուզվեն, երբ ամբողջը գրողի ծոցը կգնա, իմացեք' ձեզ չեն հավատա: Չեն հավատա ձեր ոչ մի բառին այն մասին, որ ամեն ինչ իրականում այնպես չի եղել, որ ամեն բան ճռճռացել է, ծածկվել է ճաքերով, հեղեղվել է ու նստվածք է տվել արդեն վաղուց, որ տկարացել ու փտում էր արդեն հարյուր տարի… Ձեզ չեն հավատա: Կասեն' «Ստում ես»: Չէ՞ որ միշտ ամեն բան հրաշալի էր եղել: Կնշանակի ինքդ ես մեղավոր դրա համար, կնշանակի ինքդ ես վերցրել ու ծանր մուրճով կամ կռանով ավերել ես այն լավը, որ դու ունեիր, իսկ դու, սրիկա, միայն լավը ունեիր: Չէ՞ որ ինքդ էիր ասում…
ԿԱՏԵՐԻՆԱ ՇՊԻԼԼԵՐ