Ինչքան շատ են Հայաստանում վատառողջ, քաղցած, հագուստ ու գրիչ-մատիտ չունեցող երեխաները... նրանց կյանքը նման է դժոխքում ապրելուն:


Երբ չգիտես՝ հաջորդ անգամ երբ հաց կուտես:


Երբ չգիտես՝ մորդ դեմքին երբ մի հատ էլ ժպիտ կտեսնես:


Երբ սկսում ես մտածել, որ ավելորդ ես:


Ու երբ դեղորայք չունեցող փոքր երեխան երազում է մեծանա ու բժիշկ դառնա, որ բոլոր վատառողջ երեխաներին բուժի: Ցավից ծնցած երազանք:


«Քանի դեռ դու ցավ ես զգում, դու ողջ ես: Քանի դեռ ուրիշի ցավն ես զգում՝ մարդ ես»
ամերիկյան դերասանուհի ու երգչուհի Դեմի Լովատո


Հիմա Հայաստանում քանի՞ ողջ-առողջ էակ կա, ու քանի՞ մարդ:

 

 

Մովսես Դեմիրճյան