Մշտապես խոսվում է սահմանամերձ համայնքներին առավելագույն ուշադրություն դարձնելու և դրանց զարգացման համար խթան ստեղծելու մասին: Ճիշտ է' վերը նշված համայքներում դեռ շատ անելիքներ կան, բայց պետք է փաստել, որ արդեն իսկ ակնառու են մեծ փոփոխություններ. օրինակ' հարկային արտոնությունները, կոմունալ վճարների զեղչումը և այլն:


Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց լուծարել Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը: Ըստ պետական գույքի կառավարման վարչության որոշման, դպրոցի ողջ գույքը պետք է հանձնվեր Երևանի քաղաքապետարանին: Սակայն վարչապետը հայտարարեց, որ համաձայն չէ Երևանի քաղաքապետարանին գույքի հանձման որոշմանը, քանի որ Երևան քաղաքին ինչ ասես ով ասես նվիրում է և գույքի տնորինում ճիշտ կլինի հանձնել սահմանամերձ համայքներին:


Հուսանք, որ վերը նշված տարատեսակ արտոնություններն ու նվերիրատվությունները ավելի հաճախակի բնույթ կկրեն, քանի որ մարզերում կյանքի աշխույժացումը գերակա խնդիր է թե պետական անվտանգության և թե գյուղատնտեսական արտադրանքի ավելացման տեսանկյուններից դիտարկելիս:

 

 

Վաչագան Գևորգյան