Օրը խմելով մի քանի բաժակ սուրճ, մարդը չգիտակցելով մաքրում է երակները խցանումներից: Այսպիսի երզակարցության են եկել կորեացի գիտնականները ուսումնասիրելով 25 հազար մարդու: Համաձայն ուսումնասիրության, այն մարդիկ, որոնք օրվա ընթացքում օգտագործում են 3-5 բաժակ սուրճ ավելի քիչ են ունենում սրտանոթային հիվանդություններ, քան նրանք, որոնք սուրճ քիչ են խմում:
Կորեացի գիտնականները ուսումնասիրել են կորոնար անոթները, որոնք հայտնի է, որ խցանվում են սրտի իշեմիկ հիվանդությունների ժամանակ: Հետազոտության հեղինակաները արդյունքները ստացել են անոթների սկանավորման միջոցով և պարզել , որ յուրաքանչյուր տասներորդի մոտ կալցիումի նստվածքներ կան երակներում: Նրանք այս ինֆորմացիան համադրել են սուրճ պգտագործելու հաճախականության հետ:
Բացի այդ գիտնականները հաշվի են առել կողմնակի ազդեցությունները, ինչպես օրինակ տվյալ անձը ծխում է, թե ոչ, ինչ ֆիզիկական ակտիվությամբ է ապորւմ, ինչպես ՝է սնվում և այլն: Ընդ որում, պարզվել է, որ սրտանոթային համակարգի խնդիրներ ունեն հավասարապես և այն մարդիկ, որոնք չափից շատ են սուրճ խմում 5 բաժակ և ավելի և նրանք, ովքեր առհասարակ սուրճ չեն օգտագործում: Իսկ ահա, նրանք, ովքեր խմում են 3-5 բաժակ կալցիումի նստվածքները ավելի քիչ են անոթներում:
Այս հետազոտությանը, սակայն սկեպտիկ են մոտենում այն գիտնականները, որոնց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճի գործածումը բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Նրանք նշում են, որ սուրճը այդ ճանապարհով խթանում է սրտանոթային հիվանդությունների առաջացումն ու դիաբետը: