Վարչապետ Հովիկ Աբրահամյանին գյուղատնտեսության նախարարության 2014թ.-ի կատարած աշխատանքի մասին հաշվետվությունը ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և հորդորել գյուղատնտեսության նախարարությանը 2015 թ. ավելի արդյունավետ և ակտիվ աշխատել՝ ոլորտում առաջընթաց ապահովելու համար:

 


Վարչապետը հանձնարարել է մշակել և կառավարություն ներկայացնել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության հասցեականության բարձրացման ու ԵՏՄ-ի շրջանակում համագործակցության ընդլայնման ծրագիր, ջերմոցային տնտեսության զարգացման ծրագիր, որի հիման վրա կիրականացվի նպատակային հողատարածքների գույքագրում, ներդրումային գրավչության բարձրացում և ենթակառուցվածքների բարելավում, բարեփոխումներ կատարել անտառտնտեսություններում՝ վստահությունը վերականգնելու և ապօրինի անտառահատումները բացառելու նպատակով, շարունակել գյուղական համայնքների խոշորացման միջոցառումները և ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները:

 

 

 

Անահիտ Գրիգորյան