Օրեր առաջ ժամանակակից իսլամական ծայրահեղ արմատական գաղափարախոսներից, ալ-Կաիդա-ի առանցքային դեմքերից, ԻՊ-ի հիմնադիր Աբու Մուսաբ ազ-Զարկաուիի մերձավորներից Աբու Մուհամմադ ալ-Մակդիսիին հորդանանյան իշխանությունները ազատ արձակեցին բանտից: ԻՊ-ի կողմից սիրիական ալ-Ռակկայում հորդանանցի օդաչուի ողջակիզումից հետո Ամմանը դուրս եկավ ակտիվ ռազմական և գաղափարական պայքարի ընդդեմ ԻՊ-ի: Գաղափարական պայքարի բաղկացուցիչ մաս էր կազմում նաև արդի իսլամական ծայրահեղ արմատական ճամբարում ԻՊ-ի դեմ մեկնարկած քարոզչական պայքարում ալ-Մակդիսիի ներգրավումը, ով ազատ արձակվելով սկսեց ԻՊ-ին ուղղված քննադատական ուղերձներով հանդես գալ: Վերջին աղմկահարույց հայտարարությունում ալ-Մակդիսին նշեց, որ բանակցել է ԻՊ-ի ղեկավար շրջանակի հետ օդաչուի ազատ արձակման հետ կապված, սակայն նրան մոլորեցրել են, փորձելով փրկագին ստանալ, մինչդեռ օդաչուին արդեն այրել էին:


Փետրվարի ԻՊ-ի կողմից ձայնագրություն է տարածվել, որտեղ ներկայացվել է ալ-Մակդիսիի հետ բանակցությունների ձայնագրությունները:


ԻՊ-ի դեմ քարոզչական պատերազմում ալ-Կաիդա-ի ժամանակվա հնարքները չեն անցնում, ավելի ազդեցիկ գործողություններ են անհրաժեշտ:

 

 

Սարգիս Գրիգորյան