Վերջին մի քանի ժամը հետևում եմ ֆեյբուքյան տարբեր գրառումների ու հստակ մի բան եմ նկատում: ԲՀԿ-ականները պաշտպանում են իրենց տեսակետները, իսկ ՀՀԿ-ականները՝ իրենցը, իսկ այն մարդիկ ովքեր նետրալ են ուղղակի այդ արանքում հումորներ են անում:


Մարդկանց մի զանգված արդեն գնահատականներ է տալիս այս ամենին՝ մոռանալով, որ իրենց խնդրը ոչ թե գնահատական տալն է, որովհետև իրենք այդ գործընթացի մասնակիցը չեն, այլ սուս փուս հետևելն է: Դեռ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չգիտեն ինչ են անելու, բայց մարդկանց մյուս խումբը արդեն հստակ գծել է յուրաքանչյուրի քայլերը: Արդեն մարդկանց անուններ են տալիս, որոնք ԲՀԿ-ից դուրս են գալու և անուններ են տալիս, ովքեր հրաժարական են տալու և այս ամենը Ֆեյսբուքյան փորձագիտական դաշտում:


Սա քաղաքականություն է, որտեղ իրականում ճիշտ կամ սխալ կողմ չկա, այստեղ կան մարդիկ ովքեր իշխանության ներկայացուցիչներ են և մարդիկ ովքեր իշխանություն են ուզում: Ոչ ոք չի ասում, որ իշխանություն ուզելը վատ բան է, իհարկե յուրաքանչյուրս էլ իշխանություն ենք ուզում, բայց եկեք դրա մասին բարձրաձայնենք առաջին հերթին հետո նոր ասենք, որ եկել ենք փրկենք: ՀՀԿ-ն էլ իր հերթին պետք է հասկանա, որ որոշ բաներ ի վերջո պետք է փոխի:


Հ.Գ. Յուրաքանչյուր բան անցողիկ է, այդ թվում և մարդիկ...

 

 


Էդգար Խաչատրյան