Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015թ. հունվարին 2014թ.-ի հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 2,4 տոկոս գնաճ, իսկ 2014թ.-ի դեկտեմբերի նկատմամբ' 0,5 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է այգեգործական ապրանքների՝ 0,7 տոկոս, շինանյութերի՝ 0,8 տոկոս, խոհանոցային սպասքի' 1,3 տոկոս, վառելիքի՝ 1,5 տոկոս, տեքստիլեղենի և դեղամիջոցների' 1,7 տոկոս, լվացող միջոցների՝ 1,8 տոկոս, գեղահարդարման ապրանքների՝ 2,1 տոկոս, գորգեղենի՝ 2,5 տոկոս, ոսկերչական ապրանքների՝ 3 տոկոս, կահույքի' 3,2 տոկոս, մշակույթի ապրանքների' 4,6 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 5,1 տոկոս գնաճով, գրենական պիտույքների' 0,3 տոկոս գնաճով:
Միաժամանակ, գրանցվել է հագուստի և գործվածքի՝ 2.9%, կոշկեղենի 1,2 տոկոս գնանկում, իսկ անձնապիտո ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Անահիտ Գրիգորյան