Այսօր քաղցկեղի միջազգային օրն է։ Քաղցկեղը մի երևույթ է, երբ քաղցկեղի բջիջները սկսում են աճել և վերարտադրվել անկառավարելի կերպով: Այս բջիջները մահացու ձևով հարձակվում են մարմնի առողջ բջիջների վրա` ոչնչացնելով առողջ հյուսվածքները և օրգանները:

 


Քաղցկեղի մասին ընդհանրացումներ անելը շատ դժվար է, քանի որ դրա ախտանիշները, ինչպես նաև բուժման եղանակները կախված են քաղցկեղի տեսակից և տեղայնացումից: Այնուամենայնիվ, բոլոր տեսակի քաղցկեղները կարող են բնորոշվել` ըստ քաղցկեղի զարգացման փուլի: Քաղցկեղի փուլը ցույց է տալիս քաղցկեղի տարածման աստիճանն օրգանիզմում: Քաղցկեղի բուժումը որոշվում է ըստ փուլի և տեսակի:

 

 


I փուլ-տեղայնացված քաղցկեղ, մետաստազներ չունի,
II փուլ-ընդլայնված տեղայնացված քաղցկեղ,
III փուլ-երբ քաղցկեղը հասել է ավշային հանգույցներին,
IV փուլ- երբ քաղցկեղը տարածվել է այլ օրգաններ կամ ամբողջ մարմնով:
Գոյություն ունեն քաղցկեղի տարբեր տեսակներ: Ուստի, այս հիվանդության ախտանիշներն ու բուժման տեսակները կարող են տարբեր լինել` կախված քաղցկեղի տեսակից:







Աղվան Պողոսյան