Ինչպես գիտենք երեկ ԱԺ-ում բուռն քննարկումների պատճառ էր դարձել օրերս Բերձորում «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից իրականացվող ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնության կիրառման դեպքը:


Քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի Արցախ պատվիրակություն ուղարկելու առաջարկը ԱԺ նախագահի և խմբակցությունների ներկայացուցիչների միջև կայացած քննարկումների արդյունքում հաստատվեց:


Սակայն եղել էին նաև դեմ արտահայտվողներ, օրինակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հարցազրույցում ասել էր, որ իրենց խմբակցությունը տրամաբանություն չի տեսնում Ստեփանակերտ մեկնելու նախաձեռնության մեջ:


Այս փաստը ավելի խորը ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ Զուրաբյանը հերթական անգամ առիթ բաց չթողեց Նիկոլի նախաձեռնությունը տապալելու համար: Այսպիսի վարվեցողությունը հատուկ է չկայացած ու բարդույթներ ունեցող քաղաքական գործիչներին:


Նիկոլին դեմ գնալու անհագ ու տենդագին ցանկությունը այնպիսի հաճախությամբ է իր մասին հիշեցնում, որ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե Զուրաբյանը պայքարում է ոչ թե ռեժիմի, այլ Նիկոլ Փաշինյանի դեմ:

 

 

Անուշիկ Աբգարյան