Մի քանի օր չգրեցի։ Ճիշտն ասած ոչ տրամադրություն կար, ոչ էլ' իմաստ։ Ուզում եմ անդրադառնալ երկու թեմայի, որոնց մասին ամենաշատն է խոսվում վերջին օրերին' ապատեղեկատվության (ավելի ճիշտ' մուտիտի) և չքաղաքականացնելու։ Այն պայմաններում, երբ մի ողջ ազգ 6-7 օր ոչ մի պաշտոնական աղբյուրից ոչ մի տեղեկատվությպւն չի ստանում, երբ այդ նույն ժամանակահատվածում, ոչ մի պատասխանատու անձ որևէ հոդաբաշխ միտք չի արտահայտում, տեղեկատվական դաշտը դառնում է խոպան, որտեղ յուրաքանչյուրը սկսում է իր քյարը ստանալ' թշնամիները իրենց մուտիտն են անում, չկայացածները փորձում են կայանալ, ռուսները ամերիկացիներին մեղադրել, ամերիկացիները' ռուսներին, գլամուռ մասսան իրենց հերթական հիմար մտքերն արտահայտի և այդպես շարունակ։

 

 

Ինչ վերաբերվում է քաղաքականացնելուն։ Եթե 10 օր շարունակ իրավաբանները միայն խուճուճ ձևակերպումներ են տալիս, և ամենասովորական միտքը ծամոնի նման ձգում են, հետո փուչիկ սարքում և տրաքացնում, նման դեպքերում հարցը ինքն իրեն տեղափոխվում է քաղաքական դաշտ։ Ու իմացեք, ինչքան երկար դատախազը խոսի ոչ թե բուն թեմայից, այլ տղամարդկությունից, այնքան հարցն ավելի շատ է քաղաքականացվելու։ Ինչքան ուշ ստույգ ինֆորմացիա տան իրավասու մարմինները, այնքան մուտիտի դոզան շատանալու է։

 

 

Կարեն Քոչարյան