Երեկ բոլորիս համար շատ ծանր օր էր, այսօրն ու վաղը ոչ պակաս ծանր է լինելու, սակայն հուսալքվել ոչ մի դեպքում չենք կարող, դրա իրավունքն ուղղակի չունենք...:
Վերջին 1-2 ամսվա ընթացքում 4 փոքրիկ հրեշտակներ լքեցին մեզ, որոնց կյանքի փրկության համար պայքար էինք մղում, չստացվեց փրկել նրանց: Փոքրիկ Սերյոժայի դեպքը կարծեք՝ էդ ամենի գագաթնակետը լիներ, թեպետ տարբերվում էր նախորդներից: Ամեն երեխայի մահվան լուրն իմանալով՝ անզորության, անկարողության զգացում եմ ունենում, փորձում հասկանալ՝ գուցե կար ինչ-որ տարբերակ, որը կարող էինք օգտագործել ու փրկել այդ բալիկին, բայց չկարողացանք. ամեն նման լուրից հետո երկար ժամանակ կյանքի ու նրա իմաստի մասին եմ պարբերաբար խորհում, մոտ ընկերներիս հետ կիսվում, քննարկում...:

 

 

 

 

Արդյունքում այդ ամենին հաջորդող օրերի ընթացքում չգիտեմ՝ ինչպես, բայց մեծ ուժ ու որոշակի իմաստնություն եմ ձեռք բերում, որն ինձ օգնում է այլ հիվանդ երեխաների կյանքերի փրկության համար տարվող պայքարում էլ ավելի համակարգված ու ակտիվ գործել, էլ ավելի մեծ վստահությամբ, որ ամեն ինչ լավ է լինելու ու արդյունքներն իրենց սպասեցնել չեն տալիս...միշտ պետք է հիշենք, որ հուսալքվել, տեղի տալ ոչ մի դեպքում չենք կարող, դրա իրավունքն ուղակի չունենք: Աստված մեզ լքած փոքրիկների հոգիները լուսավորի, աղոթենք նրանց համար...:

 

 

 

 

Արմեն Արմոս Մարտիրոսյան