Եթե այս կառավարությունն ու նախագահը չհասկանան,որ վերջին շանսն է իրենց տրվում՝ երկրում սկսել համակարգային փոփոխություններ և առաջին հերթին՝ խթանել արտադրական հզորությունների զարգացումը,որը միակ փրկությունը կարող է դառնալ գործազրկության մեծ տոկոս կազմող հայասատանակնակ հայերի գոյատևելու, չարտագաղթելու համար,ուրեմն բոլոր իրենց ռեսուրսները պիտի ուղղեն դրան:Փոխանակ ամեն տարի ճանապարհների կառուցման համար հանգանակություն կազմակերպեն,թող այդ փողերով վերականգնեն ու գործարկեն ՛՛ Նաիրիտ՛՛-ը, թե չէ սպասում են,որ համաշխարհային բանկը պիտի փորձաքննություն անցկացնի ու որոշի՝արդյոք հնարավոր է այդ գործարանի վերագործարկումը ,թե փակելու ենթակա է:
Այսինքն մենք պիտի համաշխարհային բանկի թելադրանքով շարժվենք:Էլ ինչ անկախության մասին է խոսքը: Դրսից ոչ ոք շահագրգիռ չէ մեր երկրի հզորացմանը,դա միայն մեզ է պետք,այդ թվում նաև երկրի իշխանությանը,թե չէ բոլոր իրենց գռփած ,ավշոր տարած փողերը արդեն իրենցը չեն՝ցանկացած պահին կսառեցնեն ու վերջ:Դրա համար պիտի իրենց միջոցները ներդնեն արտադրության մեջ,այստեղ ստեղծեն նյութական ռեսուրսներ և այստեղ էլ դրանց միջոցով հասարակության բարօրությունը ապահովեն,միայն այդ պԱյմաններում կարող են ապահով լինել բոլոր տեսակի գունավոր հեղափոխություններից,որովհետև մեր ազգի ողջամտությունը թույլ չի տա այլ ժողովուրդների նման կործանման ճանապարհին կանգնել,նույնիսկ այս ողբալի պայմաններում շատ ողջախոհ ու զուսպ են,գնահատել է պետք դա ու փոխհատուցել:
Հասմիկ Միքայելյան