Գյումրիի ողբերգության մեջ արեւմտյան հետք տեսնողներին կարդալուց, լսելուց հետո, հայտնաբերեցի, որ ռուս փորձագետները Շառլի Էբդոյի հարձակումն էլ են կապել Ամերիկայի հետ:


Ֆրանսիացիները տարակուսած են. ինչու են ռուսները փարիզյան ահաբեկչությունների համար կասկածում ամերիկացիներին: Ինչու է ռուս լրագրողը "հավաքական խելագարություն", "զանգվածային հիպնոս" անվանում անցած կիրակի Փարիզում կայացած միասնականության երթը: Ինչու չեն կարեկցում ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիներին:


Բայց սա չի ամենակարեւորը: Աշխարհաքաղաքական հարցերը պարզաբանելուց հետո, ՌՈՒՍ լրագրողները "փտած իմպերիալիզմի" սրտում զարմանքվ ու զզվանքով նկատել են' ֆրանսիացիները "սոխով սենդվիչներ են ուտում եւ գարեջուր խմում մետրոյում":


Եվ իրոք, ի~նչ սարսափելի է... Կարո?ղ եք երեւակայել, որ համազգային սգի ժամանակ, եւ ընդհանրապես... ռուսներն իրենց թույլ տան սնվել մետրոյում, էլ չեմ ասում խմել ...


Ֆրանսիացի լրագրողները ձեռնպահ են մնացել իրենց ռուս գործընկերների հրապարակումները "բառաչոց" կամ "մլավոց" որակել...

 

Կից նյութը՝ այստեղ

 

 

Արտակ Հերիքյան