Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ցնցվեց ֆրանսիական "Charlie Hebdo" երգիծական շաբաթաթերթում տեղի ունեցած ահաբեկչությունից...Այն ժամանակ,երբ աշխարհի խոշորագույն և ազդեցիկ ԶԼՄ-ը մեկի մյուսի հետևից հաղորդում են այդ ահաբեկչության հովանանավորին՝ի դեմս Ալ-Ղաիդայի և կազմակերպիչների՝ եղբայրներ Քուաշիների,մեր արևելյան հարևանները չէին կարող իրենց ուրույն և ԱՊՈՒՇ կարծիքը չհայտնեին...Այդ ահաբեկչությունից երկու օր անց ազերիական ԶԼՄ-ից մի քանիսը, "Շերլոկ Հոլմսի" դերը ստանձնելով, ուզում են ապացուցել,որ այդ ահաբեկչության հետևում կանգնած են հայերը..Իսկ միակ "ապացույցն" այն է,որ "Charlie Hebdo"-ի աշխատակից՝ազգությամբ ՀԱՅ Մեթյու Մադենյանը այդ օրը թույլտվություն խնդրելով խմբագրից և չներկայանալով աշխատանքի՝ ՉԻ ՍՊԱՆՎԵԼ...

 

 

Ու քանի որ խմբագրության միակ ազգությամբ հայ աշխատակիցը չի մահացել,ուրեմն ըստ ազերիների, նա տեղյակ է եղել ահաբեկչության մասին...Բաքվի "վերլուծաբանների" կարծիքով այս ամենի հետևում կարող է կանգնած լինել "աշխարհի հայությունը",ով ուզում է Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին սևացնել Եվրոպայում բնակվող ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻՆ...Բաքվում շատ լավ գիտակցում են,որ իրենց տգետ "վերլուծաբանների" կարծիքը այնքան անհիմն է,որ կարելի է խղճալ դրանց հեղինակներին..Բայց ազերիների համար կարևորը ԲԱՐԲԱՋԵԼՆ է...Իսկ թե դրանց ինչպես կարձագանքեն՝դա արդեն իրենց այլևս չի հետաքրքրում...

 

Կարևորը՝իրենք իրենցը ասել են...Չեմ զլանա Բաքվին հիշեցնել,որ հայերը ՄԻՇՏ էլ լավ հարաբերություններ են ունեցել և ՈՒՆԵՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ հետ և ազեր-կոյունլուներին կամ թուրքերին "վնասելու" համար կարիք չունեն բոլոր մահմեդականներին մեկ "արշինով չափել" և բոլորին վնասել...Բաքուն լավ կլինի հիշի,թե մեկ ամիս առաջ իրեն Կովկասի ԲՈԼՈՐ մահմեդականների առաջնորդ հռչակած Ալլահշուքյուր Փաշազադեն իր ելույթներից մեկում մեղադրել էր "Քրիստոնյա Եվրոպային" հակամահմեդական գործունեության մեջ...Հիշեցնեմ,որ Արցախյան գոյամարտի ժամանակ ազեր-կոյունլուները մեծ հաճույքով համագործակցում էին մահմեդական տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ,իսկ վերջին երեք տարում Սիրիայում և Իրաքում զոհված ազերի ահբեկիչների անունները չեն պակասում ԶԼՄ-ի էջերից...

 


Հ.Գ.Բարբաջելով հայկական "ահաբեկչության" մասին'ազեր-կոյունլուները փորձում են թաքցնել իրենց ակտիվ համագործակցությունը Ալ-Ղաիդայի,Մահմեդական Եղբայրների,Բոզ Գուրտի,Կովկասյան Իմարատի,Թալիբանի,ԻՊ-ի և այլ մահմեդական ահաբեկչական կազմակերպությունների հետ,որոնց բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանակին և ԱՅԺՄ շատ հարմարավետ հաստատվել էին Բաքվում և հենց այնտեղից էին ղեկավարում խոշոր ահաբեկչական գործողությունները Տանզանիայում,Քենիայում(1998թ.), ԱՄՆ-ում (2001թ.) և այլն...

 

 

Գագիկ Համբարյան