Ինչպես գիտենք սույն թվականի նոյեմբերի 28-ին Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրացվել էին երեխաների թունավորման զանգվածային դեպքեր:


Ինչպես ավելի վաղ ՍԱՊԾ լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, 2014թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:17-ին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոն ՀՀ ԱՆ «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ից ստացված ահազանգի առնչությամբ՝ իրականացվել էին անհրաժեշտ վերահսկողական միջոցառումներ:


Տեղի ունեցածի առթիվ հարուցվել էր քրեական գործ Կոտայքի մարզային քննչական վարչությունում: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ' քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին և նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով' Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին:


Իհարկե շատ լավ է, որ պատկան մարմինները կարողացան բացահայտել մեղավորներին և դատն ընթանում է իր հունով, սակայն այս դեպքը միակը չէ և պետք է արվի հնարավոր ամեն բան այսօրինակ դեպքերը կանխելու համար:

 

 

Արման Ղարիբյան