Թույլ տվեք չհավատալ,ողջ ՀՀԿ-ին ու ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության ոչ մի անդամի:Ես գիտեմ,որ դուք մասնագիտացվել եք գեղեցիկ խոսելու արվեստի մեջ:Մեզ գեղեցիկ խոսքերով չեք կերակրի:Ձեր գործած չարությունները ազգիս յուրաքանչյուր անդամ ամեն րոպե զգում է սեփական կաշվի վրա:Կաշի էլ չեք թողել:Յոթ զոլ կաշի եք պոկել յուրաքանչյուր հասարակ մահկանացու հայի վրայից,թողնելով թշվառության մեջ:Ձեր խմբակցության յուրաքանչյուր կոճակի սեղմում,դավաճանություն,դավադրություն ու հայատյացություն է:Դուք ատում եք ձեր իսկ ազգին: Ես հազարավոր փաստեր ունեմ:

 

 

Դուք դատարկեցիք Հայաստանը,դուք գործազրկության ու թշվառության եք մատնել մի ողջ հայության:Դուք դավաճանել եք մեր ժողովրդին:Դավաճանի խարանը տպված է ձեր ճակատներին:Եթե կարծում եք,որ հավերժ պետք է սոսնձված մնաք ձեր աթոռներին,չարեչար սխալվում եք:Ոչինչ հավերժ չէ:Դուք գործում եք ոհմակի օրենքներով:Եթե սխալ եմ,հակառակն ապացուցեք:Հայաստանը սարքել եք ձեր պապերի բոստանը:Ձեռքներդ եք վերցրել ամեն ինչ,ժողովրդի կաշին եք քերթում:Ես վաղուց եմ դադարել հավատալ սիրուն հեքիաթներեին:Իրատեսությամբ եմ առաջնորդվում:Գոնե մի լավ բան կարո՞ղ եք մատնանշել,որ ի շահ ժողովրդի եք արել:Չեք կարող,հաստատ համոզված եմ:

 

 


Հակառակն ապացուցելու համար,որպես կին,մայր,առաջարկում եմ. մոտեցեք մարդկանց,լսեք նրանց,իմացեք նրանց պատած դարդերի ու հոգսերի մասին,թե չէ տաքուկ,փափուկ տեղից խոսել՝ ով ասես կարող է:Մարդիկ ատում են ձեզ,զզվում են նույնիսկ ձեր անուն ազգանուններից:Մի՞թէ մարդկային ամեն ինչ վերացել է ձեր մեջ:Հոգիներդ սատանայի՞ն եք վաճառել:Ինչպե՞ս հասկանամ ու ներողամիտ լինեմ ձեր հանդեպ,երբ ընդվզող յուրաքանչյուր հայ քաղաքացու վրա 4-5 զոմբիացած, արյան ծարավից խենթացած ոստիկան եք կանգնեցնում,բազմագույն բերետավորներին չհաշված:Հային հայի դեմ եք հանում:Ջարդում եք մեր երիտասարդների ողնաշարն ու հավատը,հույսը:

 

 

Եվ այդ բոլորը միտումնավոր,նախապես ծրագրված պլանի համաձայն:Չեք խորշում ոչնչից,միայն թէ ձեր անտակ-անհատակ գրպանները լցնեք:Կարո՞ղ եք աշխարհում ցույց տալ մի պետություն,որ փոխանակ առաջ շարժվելու խեցգետինի նման ետ-ետ է գնում:Իսկ ետևում անդունդ է,ու դուք դա լավ գիտեք:Կա՞ մի բնագավառ,որտեղ հասարակ ժողովրդին չեք ճնշում ու նվաստացնում:Նշեք խնդրեմ:Մի անգամ գոնե,փորձե՞լ եք ականջալուր լինել ժողովրդի հոգսերին,թե՞ ձեր գործը միայն լույսի,գազի,բնակվարձերը,սննդամթերքը թանկացնելն է ,կուտակայի ֆոնդ ստեղծելը,կարմիր գծեր քաշելը,տեսախցիկներ տեղադրելը,անձնագրերի փոխարեն նույնականացման քարտերի համար գումար հավաքելն ու հերթերում տանջելը:
Գիտե՞ք,դեռ քանի պարկ բողոքներ ունեմ մեջս պահած,բայց բավարարվեմ այսքանով ու սպասեմ պատասխանի:Թէ՞,դրա իրավունքն էլ չունեմ:

 

 

Ֆիալկա Հախինյան