Մի երիտասարդ լավ տրամադրությամբ երթևեկում էր իր նոր փայլուն "Յագուարով" մեջ՝ քթի տակ ինչ որ մեղեդի երգելով: Հանկարծ ճամփեզրին նստած երեխաներ տեսավ, ովքեր մեքենա էին կանգնեցնում: Դանդաղեցրեց արագությունը, զգուշորեն անցավ նրանց կողքից ու երբ փորձեց կրկին սեղմել արագության ոտնակին՝ հանկարծ լսեց, որ մեքենային մի քար կպավ: Երիտասարդը կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և բռնելով տղաներից մեկի օձիքից սկսեց թափ տալ, գոռալով՝
— Ինչու՞ նետեցիր այդ քարը: Գիտե՞ս թե այս մեքենան ինչ թանկ արժե:

 


— Ներեք ինձ պարոն, — պատասխանեց տղան: — Ես նպատակ չունեի Ձեզ կամ Ձեր մեքենային վնաս պատճառել: Բանը նրանում է, որ եղբայրս հաշմանդամ է, նա սայլակից ընկել է և ես չեմ կարողանում նրան օգնել նորից բարձրանալ հաշմանդամի սայլակի վրա: Նա շատ ծանր է ինձ համար: Արդեն մի քանի ժամ է մենք օգնություն ենք խնդրում, սակայն ոչ մի մեքենա կանգ չի առնում: Ես այլ ելք չունեի, քան Ձեզ վրա քար նետելը, այլապես Դուք նույնպես կանգ չէիք առնի:

 

 


Երիտասարդը օգնեց հաշմանդամին նստել սայլակի մեջ, մի կերպ զսպելով արցունքները: Հետո մոտեցավ մեքենային և տեսավ մեքենայի նոր փայլող դռան վրա քարի հարվածից առաջացած փոսը: Երկար տարիներ երթևեկեց այդ ավտոմեքենայով, և ամեն անգամ, երբ ավտոմեխանիկները նրան առաջարկում էին վերանորոգել այդ փոսը՝մերժում էր, որովհետև փոսիկը ամեն անգամ նրան հիշեցնում էր, որ եթե անտեսես շշունջը, քեզ վրա քար կթռչի:

 

 

Վահե Ղազարյան