Դրամ-դոլար կտրուկ, <մենամարտի> ու տնտեսական դաշտում տիրող քաոսի մասին պետք էր վաղօրոք մտածել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի կողմից գործ ունենք ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմի, իսկ երկրորդ' որ Հայաստանյան չիոնվնիկախառը օլիգարխիայի ախորժակը բացվում է հենց նաեւ արտաքին քաղաքական կրիզիսի պայմաններում: Հատկապես վերջին օրերի Թանկացումների ահագնացող ալիքը սպառնում է ՀՀ-ի բնակչությանը' <ոտքի տակ> տալով հացին կարոտ շարքային քաղաքացուն, էլ չասած, որ ազգիս տերերն ու Զիմզիմովները իրենց դուքյաններում սահմանում են խաղի այնպիսի խայտառակ կանոններ, որից սատանան անգամ գլուխ հանել չի կարող: Ահավասիկ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող, եւ Արտաշատի խճուղում գտնվող գազալցակայանում, բանից պարզվում է գնային քաղաքականության <բեսպրեդելը> վաղուց է տիրում: Կարճ ասած, այս դեպքում, գազի դիմաց վճարվող սահմանված գումարը վճարելուց հետո, վարորդներին չեն վերադարձնում նրանց հասանելիք մանրադրամը'ասելով, որ <զդաչի չկա> տալու:


բա հետո էլ Հովիկ Աբրահամյանն ասում ա եկեք, էստի համեցեք, հարկերը բերեք, ծակ բյուջեն լցրեք, բա էս չգրանցված <զդաչիները> որ <քցում> են,ամոթ չլինի հարցնելը, իսկ էդ <զդաչիներից> պետ բյուջեին հարկ մուծվում ա?, թե դրանք էլ են գնում <ախպերության> ֆոնդին:

 

 

Ազատ Հայաստան