28 նոյեմբերի 1984 թվական
Այսօր մարդ է մահացել:
Այդ մարդը իմ ընկերն էր:
Նա 35 տարեկան էր:
Ստատիստիկ տվյալների համաձայն նա շատ երիտասարդ էր, եթե հաշվենք կյանքի միջին տևողությունը:
Նա ապրել էր բավարար ժամանակ այն բանի համար, ինչ նա արել էր, և լիովին անբավարար այն բանի համար, ինչին որ նա ընդունակ էր:
Նա հետաքրքիր անձնավորություն էր, բայց բացի այդ նաև շատ արտասովոր մարդ: Նրա մասին կարծիքները տարբեր էին՝ որոշները նրան համարում էին անտանելի պեդանտ, իսկ ուրիշները վստահեցնում էին, որ նա ունի փայլուն խելք և համեստության թերություն, որը հաճախ լինում է հանճարների մոտ: Ես՝ նրան բոլորից լավ իմանալով, կարող եմ ասել, որ նա ո՛չ հանճար էր, ո՛չ պեդանտ: Նա մի մարդ էր, ով հաճույք էր ստանում այն բանից, ինչ անում էր: Նա իրեն անվանում էր գեդոնիստ և հետևաբար ապրում էր աշխատելով իրեն ուրախություն պարգևել:
Երևի, այդ գործելու անզուսպ ձգտումը հենց պատճառ էր դարձել մի մեծ խնդրի՝ շրջապատի հետ իր հարաբերությունների: Բոլորը նրան թվում էին շատ դանդաղկոտ և պասիվ, և ինչ-որ մի պատճառով, որի մասին ես կարող եմ կռահել, նա մշտապես գտնվում էր մարդկանց մեջ՝ չառանձնանալով արտասովոր մտքի աշխուժությամբ և անողոքաբար քննադատում էր նրանց: Որպեսզի փորձեմ բացատրել այդպիսի պահելաձևը, կամ էլ, հնարավոր է, որպեսզի արդարացնեմ ընկերոջս, ես նախընտրում եմ, որ նա ողջ կյանքը ոչ միայն չէր համարում իրեն հանճար, այլև հոգու խորքում կասկածում էր, որ հիմար էր, անհասկացող, ոչինչ չնշանակող մի մարդ՝ անընդունակ որևէ ստեղծագործ գործունեության:
Իմ ընկերոջը առավել հոգեհարազատ էր հանդիսավոր գործունեությունը, այլ ոչ թե գործունեությունն ինքն իր համար: Նրա սիրելի հետաքրքրությունները պետք է լինեին խանդավառությամբ:

 

 

Նրա հետաքրքրությունները անսահման էին: Նրա ոգևորվածությունը ոչնչի հետ համեմատելի չէր: Նրա էներգիան անսպառ էր: Ահա թե ինչու էր նա հրաշալի մասնագետ՝ հոգեթերապևտ, կատարսիս տեխնիկային տիրաապետող: Նա, ինչպես ուրիշ ոչ ոք, կարող էր հանել սթրեսը՝ զբաղվելով սիրելի գործով: (Ես ինքս ինձ հարցնում եմ, գտա՞վ նա այն, ինչ փնտրում էր: Չնայած որ նա միշտ բողոքում էր, որ չի կարողանում գտնել համապատասխան բժիշկ: Հնարավոր է նրան հարկավոր էր այնպիսի բժիշկ, ինչպիսին հենց ինքն էր….):
Ինչ էլ որ եղել էր, նա հրաշալի մարդ էր: Ինչպե՞ս չսիրել նրան, ով ամբողջովին տրվել էր սիրելի գործին, կարևոր և ոչ նշանակալի, միանշանակ անզուսպ և միևնույն ժամանակ էնտուզիազմով:
Մի այլ կողմ էլ ուներ այդ պայծառ մարդը: Մեկ այլ, ավելի հուզումնալից, այն, թե ինչպես էր նա արտահայտվում, տեսնում իրադրությունը…. Հնարավոր է, իր խառնվածքի առավել անհրապույր գիծը կամ (ինչո՞ւ և ոչ) իր արարքների շարժող ուժը,ահա թե ինչն էր.
Այդ մարդուն ամեն բան շատ շուտ ձանձրացնում էր:
Ձանձրալի էր դառնում:
Ձանձրույթ: Հնարավոր է հենց դա որոշեց իմ մեծ ընկերոջ կյանքը: Հետաքրքրվածությունը փոխակերպվում էր մարդկանցից հոգնածության, աշխատանքից, սպորտից, հագնելու և խոսելու ձևի: Պարզ ասած, նրան ձանձրացնում էր սեփական գոյությունը: Բայց, չնայած դրան, այսօր, երբ ժամանակն էր լինում ամփոփելու այդ, ես պետք է խոստովանեմ՝ լինում էր նաև այն, ինչ երբեք իրեն չէր ձանձրացնում: Նա ապրում էր նրա համար և հանուն նրա, ողջ խանդավառությամբ, որի հետ նա հաճույք էր ստանում մնացած բոլորից: Պարզ կերպար, աչքի առջև կանգնած՝ նա և երեխաները: Ես երբեք չեմ տեսել, որ նա հոգնի, դժգոհի իր երեխաների հետ շփումից կամ չուզենա նրանց տեսնել:

 

 


(Հնարավոր է, նրանց հետ նա ժամանակ չէ՞ր ունենում տխրելու: Դժբախտաբար, մենք արդեն երբևէ այդ մասին չենք իմանա):
Անկասկած, այս մարդը սիրում էր իր երեխաներին աշխարհում ամենից շատ: Չգիտեմ, սիրո՞ւմ էր արդյոք մեկ ուրիշին այնպես, ինչպես իր երեխաներին (Ոչ ‹‹այնպես, ինչպես››, այլ հենց ‹‹ինչպես›› սեփական երեխաներին): Ավելի քան՝ սիրո՞ւմ էր ինչ-որ մեկին նա իսկապես (Այն իմաստով, որով նա հասկանում էր ‹‹սեր›› բառը): Այսինքն՝ ընդունո՞ւմ էր ինչ-որ մեկին նա առանց վերապահության: Դա էլ հենց հանելուկ է: Ըստ իմ համեստ կարծիքի, նա սիրում էր մինչ այն ժամանակ, երբ….. նրան չսկսեց դուր գալ մեկ ուրիշը: Քանի որ հենց դա տեղի ունեցավ, սերը, բարեհոգությունն ու շռայլությունը, թվում է գոլորշացան և նրանց տեղը զբաղացրեցին բացասական պահանջմունքները, անառողջ հույսերը և ամենացածր ոգևորությունները….
Եթե կան կասկածներ այն բանում, սիրել է նա, թե ոչ, ապա չկան կասկածներ, որ նա երբեք չի զգացել իսկապես սիրված լինելը:
Այս ‹‹ամենակարող›› մարդու մեջքի ետևում, ուժեղ, անխոցելի, «պանդորային» (թույլ ենք տալիս մեզ այդ նեոլոգիզմը), թաքնված այդ բոլորի կողմից սիրված մարդու ստվերում, քայլում էր լրիվ ուրիշ մարդ՝ նրա երկրորդ ‹‹եսը››: Գաղտնի, որպես մռայլ պարոն Խայդ, միայն ոչ դաժան, այլ հույսը իր վրա դրած: Այդ Ուրիշ մարդը շատ թերություններով էր, թույլ, ձանձրալի, պահանջկոտ և դժբախտ: Չսիրված, անվստահ ինքն իր նկատմամբ, չբավարարված…..Այդ մարդուն անհրաժեշտ եղավ ավելի քան կյանքի կեսը, որպեսզի դեմ առ դեմ հանդիպի իր թաքնված Էգոյի հետ: Եվ վերջապես նրան հաջողվեց՝ ոչ թե քաջությունից, նա այդքան էլ քաջ չէր, այլ համառությունից… Երբ քսան տարվա փնտրումներից հետո, նա ցույց տվեց իրեն (կամ որոշեց, որ ցույց է տվել), նա հասկացավ հենց (կամ որոշեց, որ հասկացել է)այն, ինչ ուրիշները (նրանք, ում նա սիրում էր) շարունակեցին ցանկանալ, որ նա մնա նախկինի նման: Այնպիսին, ինչպիսին նա էր՝ մինչ ինքն իր հետ հանդիպելը:
Եվ նա նահանջեց:
Նա համաձայնվեց մշտապես կատարել սուպերհերոսի դերը՝ հարկադրաբար մերժել իր հոգու մռայլ կողմերը:
Նույնիսկ ինքը չգիտեր, թե ինչպես էր կարողացել հասնել այն բանին, որ երբեք ոչ մեկի վրա հույս չէր դնում: ‹‹Հույս դնել›› այն իմաստով, ինչպես ինքն էր հասկանում այս բառը, այսինքն՝ անվերապահ: Հոգու խորքում նա վստահ էր, որ ոչ ոք չի կարող մեկ ուրիշ մարդու վրա անվերապահ հույս դնել, բայց միևնույն ժամանակ, նա չէր կարողանում ազատվել այդ անիմաստ փնտրումներից, ում կրծքին նա կարող էր դնել իր հոգնած գլուխը, փակել աչքերն ու հանգստանալ:
Այսօր ես ինձ թույլ եմ տալիս ասել այն, ինչ երբեք չեմ ասել նրա աչքերին՝
Դու երբեք ոչ ոքի չես վստահել:
Ես չեմ ուզում այդպես մտածել, չէ՞ որ նա այնքան ընկերասեր էր և միշտ պատրաստ էր օգնել: Ձեզանից ո՞վ, կենդանի մնացածներից, կարող է հաստատել, որ նա ձեր ընկերն է եղել: Շատերը կարող էին հաշվել նրան իրենց ընկերների թվում, բայց ո՞վ կփորձի հաստատել, որ այդ հարաբերությունները փոխադարձ էին: Պարզ ասած՝ մտածում եմ, որ ոչ ոք, որքան որ նա, չնայած արտաքնապես բացվածության, ընդունակ էր վստահել շրջապատին: Ոչ թե ուրիշների թերությունների համար, նա ուղղակի դրան ընդունակ չէր:
Ես կարող եմ պատկերացնել, որ մի անգամ նա ինչ-որ մեկին վստահել է:
Հնարավոր է, ինչ- որ մի անգամ, շատ հնում նա հույսը դրել է ինչ-որ մեկի վրա….

 

 


Հույսը դրեց, իսկ նրան խաբեցին…..
Բայց որքա՜ն անիմաստ արդարացում է դա:
Ի՞նչ է փոխում այդ ենթադրությունը: Ինչո՞ւ պետք է մարդը դրա պատճառով մշտապես ‹‹դիմակ›› կրի: Հնարավոր է, այն գցում է ընկերներին պահելու պատասխանատվության անընդունակությունը: (Բացի մեկից, ով, այնուամենայնիվ հեռացել է հայրենիքից): Կամ էլ դա թույլ է տալիս փակել աչքերը նրա այդ ‹‹անհաջողության› վրա:
Եթե նա լսեր դա, կհրաժարվեր հասկանալ առհասարակ կարեկցանքը կամ խղճահարությունը…..
Որքա՜ն անպարզություններ են մնացել այդ խճճված կյանքում:
Այդպիսի հանելուկներից էր նրա ընտանեկան կյանքը: Ի՞նչ էր կապում այդ մարդուն իր կնոջ հետ: Ի՞նչ էր նա զգում նրա նկատմամբ: Մահը իր հետ տարավ այդ հարցի պատասխանը:
Ճիշտ էր այն, որ մինչ իր մեռնելու օրը նա շարունակում էր ապրել կնոջ հետ:
Շատ հասարակ կլիներ մտածել, որ նա մնացել էր կնոջ հետ հանուն երեխաների:
Սխալ կլիներ մտածել, որ նա բացարձակ երջանիկ էր ամուսնության մեջ:
Միամտություն կլիներ ենթադրել, որ նա անընդունակ էր (կամ համարում էր իրեն)գայթակղվել կամ գայթակղված լիներ ուրիշ կնոջով:
Հիմարություն կլիներ խոստովանել, որ նա հաշվետվություն չէր տալիս կատարվածի համար կամ մերժում էր դա….
Եվ այսպես, նա մնաց առանց այդ կնոջ սիրո կամ գամել էր նրան իր վախերով:

 

 


Ցանկացած մեկը, ով հարցնում էր իրեն այդ մասին, գիտեր, որ նա շատ սիրում է կնոջը: Բայց ոչ ոք չէր կարողանում հասկանալ, ինչ աստիճանի: Սիրո՞ւմ էր նա կնոջը իր մահվան րոպեին: Մտածում եմ, որ այո: Կնոջ կերպարը պայմանավորված էր նրա չվորոշված գործերով կամ այն կյանքով, որ նա կնոջը երբևէ տվել էր, կամ նրա դերը այդ հարաբերություններում: Իսկ կինը, իր հերթին, վրդովվածծ էր և մեկուսացած նրա չափազանց մեծ պահանջներից: Ես ընդունում եմ դա ողջ վստահությամբ, ինչքանով որ մտածում եմ, կյանքը չէր կարող լինել ո՛չ հեշտ, ո՛չ հաճելի:
Այնուամենայնիվ, հանգուցյալի կողքին, ես կուզենայի խոսել կնոջ մասին միայն որպես ամուսին: Իսկ նա իրեն համարում էր հոյակապ ամուսին (ծայրահեղ դեպքում մինչ այն, երբ նրան ամեն բան ձանձրացրեց և նա դադարեց պայքարել կամ ավելի ճիշտ թողեց պայքարի միայն կինը): Նա կարծում էր, որ տանում է անտանելին, և արել է մաքսիմում հնարավորը, որպեսզի նրանք դառնան իդեալական զույգ:
Միայն թե, նրան ժամանակը չէր բավարարում: Այդ հիմարը միշտ իր անհաջողությունների պատասխանատվությունը դնում էր կնոջ վրա: Եվ արդար է դա, թե ոչ, մահացավ այն մտքով, որ կինը ի վիճակի չէ հաղթահարել ստեղծված հանգամանքները:
Վերջին տարիների ընթացքում նա կուտակել էր չարություն և վիրավորանք, որոնք մթագնել էին նրա կյանքը…..Եվ ոչ մի անգամ չգտավ հանգիստ մի տեղ, որտեղ կկարողանար մաքրեր տարիների ընթացքում հավաքված այդ կեղտը:
Կարևոր է իմանալ, որ ավելին էր նրա կապվածությունը, քան սերը այդ կնոջ նկատմամբ:
Որովհետև չկա ոչ մի կասկած, որ նա երբեք ոչ ոքի այդքան կապված չէր եղել, ինչպես նրա հետ: Երբե՛ք:

 

 

 


Եվ հնարավոր է հենց դրանում էլ խնդիրն էր:
Միայն կնոջն էր տրված այդ կասկածելի արտոնությունը՝ տեսնել նրան այնպիսին, ինչպիսին կա:
Միայն կնոջն էր նա ցույց տալիս իր ամենաթույլ կողմերը:
Բայն կինը չկարողացավ հասկանալ և տանել այդ ամենը:
Կամ էլ կարողանում էր…..չէր ուզում ուղղակի….Կամ էլ եթե ուզում էր, ապա նա երբեք դրա մասին չիմացավ:
Ինչո՞ւ էր նա շարունակում այդ հարաբերությունները: Նա գիտեր և բոլորին կրկնում էր՝ մի սերը բավարար չէ: Եվ ի՞նչ….
Վախ:
Լիովին հնարավոր է, տարբեր տարօրինակ արարքների բանալին և ‹‹անքակտելի›› ընտանեկան հարաբերությունների հանելուկի պատասխանը ՝ վախն է: Որքանով որ հետաքրքրված էր և զբաղվում էր իր աշխատանքով, որքանով որ ուժեղ էր իր արարքներում, այնքան էլ թույլ և անվճռական էր իր ներսում:
Ինչ-որ մի միտք եկավ գլուխս, որ նրա դիագնոզը, ավելի շուտ, կապված է ֆոբիաների հետ, քան ինչ-որ մի ուրիշ բանի: Ես վաղուց հասկացել էի, որ նրա հիստերիաները, անկասկած ձև էին, պաշտպանական մեխանիզմ կամ լավագույն դեպքում՝ ցանկության արտահայտում: Այս մարդը շղթայված էր վախերով: Սկսելով հիմար և անմիտ (օրինակ, նրա սիրտը թռնում էր գիշերային հեռախոսի զանգից ) մինչև տագնապային սարսափելի մտքեր այն մասին, որ իր երեխաների հետ ինչ-որ բան կարող է պատահել(հազը կամ երեխայի գլխացավը բավարար էր, որ խանգարվեր նրա քունը, ամենաքիչը հանգստությունը): Եվ երկու ծայրահեղությունների մեջ, լրջի և մտացածինի՝ մահվան վախն է….

 

 

 

Սեփական մահվան: Վախ, որն ուղեկցեց իրեն մինչ վերջին օրը՝ քանդելով նրա կյանքի մեծ մասը: Վերջին ժամանակներում նա իրեն պահում էր ինչպես հիպոխոնդրիկը՝ անընդհատ հետևելով շնչառությանը, սրտի աշխատանքին, մկանային ցավերին կամ մաշկի ցանկացած ռեակցիային և լորձաթաղանթներին: Նա անհարմար էր իրեն զգում այդ ամենից, որովհետև հնարավոր է, որ նա գիտեր իր կյանքի արժեքը համարվող ակնթարթը, կթաքնվի իր մշտական հիվանդության վախի տակ: Հնարավոր է, նրա մելամաղձոտությունը մարգարեական կանխագուշակո՞ւմն է մահվան: Դա իր հոգեբանական առանձնահատկություններից կամ զգացողություններից անհանգստությո՞ւնն էր: Հիմա, այնպես, ինչպես ‹‹հետո›› նրա համար այլևս չի լինի, այդ անհանգստությունը անկարևոր կթվա: Եթե այս պատմությանը նայենք հետադարձ հայացքով, վաղ մահը նույնպես հնարավոր է լինի մեկնաբանված որպես միակ և հնարավոր է նույնիսկ էներգիայի հսկայական կորստի ցանկալի արդյունք լինի …. Բայց նա չէր ուզում մահանալ:
Այնուամենայնիվ, նա ավելի շատ ուզում էր ապրել, քան մահանալ: Չնայած ոչնչին, այդ մարդը վայելում էր կյանքը և վստահ էր, որ իր հարզատները վայելում են իր ընկերակցությունը: Բայց նկատեք՝ նրա փոխադարձ հաճույքները պահպանվեցին միայն ‹‹բաժանության›› ժամանակ:
Եվ այդ ամենի պատճառը նրա ատելի սովորությունն էր, կամ ավելի լավ է ասել՝ սարսափելի հակվածությունը՝ անկեղծության հակումը: Շրջապատողները չսովորեցին դրան և չպատրաստվեցին հարմարվել: Եվ այդ անկեղծության անիմաստ մոլուցքը, նրան բազմաթիվ տհաճությունների էր հասցրել:

 

 

Եթե նա ասում էր՝ ‹‹ես լավ բժիշկ եմ››, ապա նրան պարծենկոտի պիտակ էին կպցնում:
Նա չէր խուսափում խնդիրներից, որոնցից ուրիշները փախչում էին, մարդիկ ծաղրում էին նրան իր ‹‹ամենակարողության›› համար:
Նա հպարտանում էր իր արժանի հաջողություններով, իսկ շուրջը նրան բոլորը փառամոլ էին համարում:
Նա մարդու երեսին ասում էր՝ ‹‹Ես չեմ ուզում քեզ տեսնել››, իսկ զրուցակիցը ի պատասխան նրան բանսարկու էր անվանում:
Նա դադարել էր գնալ այնտեղ, որտեղ չէր ուզում, և հայտնի էր իր չշփվողականությամբ: Նա հրաժարվել էր ստել, և նրան մեղադրեցին դաժանության մեջ: Նա չէր ուզում լինել ‹‹ինչպես բոլորը››, քանի որ չէր ուզում անհետանալ բազմության մեջ, իսկ բոլորը մեղադրում էին նրան այն բանում, որ նա ուզում է ուշադրության կենտրոնում լինել:
Ինչքան էլ տարօրինակ է, բայց դա այդպես է…..
Նա բժիշկ էր, հոգեբույժ, հոգեթերապևտ, հոգեվերլուծաբան, անալիտիկ, մասնագետ կոմունիկատիվ հարաբերություններում, գեշտալտ-հոգեբանությունում և քիչ թե շատ խորաթափանց դիտորդ…. և համենայն դեպս, ինչքան էլ տարօրինակ է, երբեք չէր հասկանում մարդկանց:
Ի՞նչ մնաց այդ մարդու կյանքով ճամփորդությունից:
Արժե՞ր որ նա ապրեր:
Նա երեխաներ ուներ, և դա արդեն արդարացնում է նրան:
Նա իրենից հետո թողել է քիչ թե շատ (ես կարծում եմ, որ շատ) այն, ինչ ասել է, ինչ սովորացրել է և ինչով օգնել է իր այցելուներին:
Անմոռաց է և նրա գործը, որով զբաղվում են այլ բժիշկներ, և նաև այն, ինչ նրանք նրանից սովորել են (կամ էլ ամեն դեպքում, ասում են, որ սովորել են):
Մնացել է բավականին կապիտալ, որի մասին նա այդքան հոգ էր տանում վերջին տարիներին:
Մնացին նրա գաղափարներն ու անկրկնելի սովորությունները շարադրել:
Կմնան հիշողություններ իր լավ տրամադրության, նրա ժպիտի և օրիգինալության մասին:
Կմնա վստահություն այն բանում, որ կարելի է և ‹‹անհրաժեշտ›› է պայքարել սեփական հետաքրքրությունների համար:
Այստեղ հանգչում է նա, ում մասին կարելի է ասել,
Չվախենալով սխալվել՝
‹‹Նա արեց ամեն հնարավորը, որպեսզի երջանիկ լինի….
Եվ դա նրան հաջողվեց:››
Հնարավոր է, այս ողջ ասվածից նշանակություն է ստանում այն բառերի իմաստը, որը նա ինքն էր խնդրել գրել իր շիրմաքարին՝
‹‹Երջանկությունը՝ դա համոզմունքն է այն բանում, որ դու ճիշտ ճանապարհին ես››:
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Անձնական բացատ"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան