Էս գաղջ մթնոլորտում, էս գաղջ իրականության մեջ ամեն մի լուսավոր բան հիասքանչ է աչքիդ երևում:
Այսօր մենք ունեցանք այդ լուսավոր կետերից մեկը: Ես նախորդ տարի էլի գրել էի այս հրաշք մտահաղացման մասին, այսօր ևս մեկ անգամ ուզում եմ անդրադառնամ դրան:
Երևանում՝ Հյուսիսային Պողոտայում, մեկնարկեց ամանորյա տոնավաճառը: Մէ՜ հրաշք նախաձեռնություն.... իհարկե տեղյակ չեմ սա քաղաքապետարանին է, թե ինչ որ փոքր բիզնեսի ներկայացուցիչներինը, բայց այն որ սա ստացված ու հետաքրքիր միտք է՝ դա փաստ է:

 

 


Հյուսիսային պողոտան վերածվել է հեքիաթային մի վայրի՝ այս ամանորյա տնակ խանութների շնորհիվ.... Այս խանութները տոնական շունչ են հաղորդում Երևանին...
Կարճ ասած, Երևանում այսօր բացվել է մի հրաշք տոնավաճառ, որը հավակնում է դառնալ ամանորյա հեքիաթային օրերին հաճելի զբոսանքի կարևորագույն վայրերից մեկը:
Ապրեն գաղափարի հեղինակները:

 

 

Անկախ Հայաստան