Այսօր՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում տեղի ունեցավ AAD.am էլեկտրոնային կայքի 5-րդ տարեդարձի առթիվ միջոցառում, որի ժամանակ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: Մրցանակներ ստացան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,Կոմանդոսը, Մուրազ Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և այլն:

 

 


Ես նույնպես ստացա մրցանակ Երևանի Կիրովի անվան մանկական զբոսայգին նույնասեռական մարմնավաճառներից «ազատագրելու» համար:
2013 թվականի նոյեմբերի 6-ից մեր կողմիցծ սկսած մի շարք ակցիաներից և ստորագարահավքներից հետո Երևանի կենտրոնում գնտվող Կիրովի անվան մանկական զբոսայգու խնդիրը լուծվեց՝ մանկական զբոսայգում լուսավորությունը բարելավվեց և տարածքում տեղադրվեցին շուրջօրյա գործող տեսախցիկներ, իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ:

 

 

Մեր նախաձեռնությունը բավականին լուրջ դերակատարություն ունեցավ մանկական զբոսայգու՝ անվտանգությունը, մաքրությունը և այլասերված տարրերի գործունեությունը վերացնելու անհետաձգելի խնդրում:Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս խնդրի նկատմամբ և յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում օգնեց, որպեսզի մանկական զբոսայգում տեղ չգտնի այլասերվածությունը,նաև շնորհակալություն եմ հայտնում Մենք երիտասարդական շարժման ակտիվիստներին ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին այլասերման քարոզչության կասեցման համար:
Շնորհակալություն եմ հայտնում ADD.am Կայքի թիմին այս մրցանկանին ինձ արժանացնելու և ազգապահպան գործունեությունը գնահատելու համար:

 

 

 

Սևան Աղաջանյան