Այցով Թուրքիայում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իր կարծիքն արտահայտելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ասել էր, հուսով է,որ հայ-թուրքական սահմանը կբացվի...Այսօր մեկնաբանելով Հռոմի պապի խոսքերը'Թուրքիայի արտգործնախախար Մ.Չավուշօղլուն բարբաջել ."Դա ընդամենը Հռոմի պապի ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է...Մենք ուզում ենք,որ սահմանը բացվի,բայց մեր արած քայլերի դիմաց Հայաստանը ոչինչ չի անում..Մեր մեկնած ձեռքը մնում է ՕԴՈՒՄ..." Մ.Չավուշօղլուի այս ԴԵՄԱԳՈԳԻԱՆ լիովին համապատասխանում է Ռ.Էրդողանի և ազեր-կոյունլուների դիրքորոշմանը..."Ֆուտբոլային դիվանագիտության" արդյունքում 2010 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՒՆՆԵՐԸ մինչև հիմա գտնվում են երկու երկրների խորհրդարաններում...

 

 

ՀՀ-ն նախօրոք էր հայտարարել,որ մեր օրենսդիր մարմինն այն կվավերացնի Թուրքիայի Մեջլիսում այն վավերացնելուց հետո միայն...Սակայն Բաքվի անմեղսունակ և հիստերիկ պահվածքը ստիպեց Անկարային գնալ զիջումների...Սև և սպիտակ ոչխարների ՇԱՆՏԱԺԸ իր արդյունքը տվեց...Այդ ամենից "չոր" դուրս գալու համար Անկարան հայտարարեց,որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և հայ-թուրքական սահմանը կբացվի ՄԻԱՅՆ, եթե հայերը դուրս բերեն իրենց զորքերը ազերիների "գրավյալ տարածքներից",այսինքն ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽԻՑ...Թուրքերն այս ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ մեզ "պարտադրելով" նախ ուզում են Բաքվին գոհացնեն,իսկ հետո էլ, գիտենալով,որ ՄԵՆՔ չենք գնա ՈՉ մի զիջումների ԱՐՑԱԽԻ հարցում՝"թաղել" դրանք...

 

 


Հ.Գ.2010 թ. ՀՀ-ն շատ ճիշտ արեց,երբ այդ արձանագրությունները ստորագրեց...Եթե չստորագրեինք,ապա "առաջադեմ աշխարհը" մեզ կմեղադրեր անխոհեմ քաղաքականություն վարելու մեջ...Սակայն մեր սխալն այն է,որ երբ 1-2 տարիների ընթացքում Թուրքիայի կողմից նախապայմաններ դրվեցին և դրանք չվավերացվեցին,ՀՀ-ն իրոք պետք է "ԳՐՈՂԻ ԾՈՑՆ" ուղարկեր դրանք'այդ ամենի թիկունքում կանգնածներին ցույց տալով,որ մենք ամեն ինչ արեցինք դրական արդյունքի հասնելու համար,իսկ Անկարան՝հակառակը...

 

 

Իսկ հիմա,երբ անցել է չորս տարուց ավել ժամանակ,Թուրքիայի պաշտոնյաները այդ ընթացքում մի քանի ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐ(մի 2-3 եկեղեցի վերականգնեցին...) կազմակերպեցին և փորձեցին "աշխարհի" աչքերին թոզ փչել՝ապացուցելու, որ ձեռք են մեկնում մեզ...Իսկ մենք էլ այդ մեկնած ձեռքը մերժում ենք...Մենք թույլ տվեցինք,որ Անկարան այս ընթացքում այդ արձանագրությունները օգտագործեց Հացոց Ցեղասպանության միջազգայնացման գործընթացը կասեցնելու համար...2010թ.հոկտեմբերի 11-ից հետո միայն Բոլիվիան է ճանաչել Մեծ Եղեռնը...Ժամանակն է,որ պաշտոնական Երևանը, "պատմության գիրկն" ուղարկելով այդ արձանագրությունները, պատասխանի Մ.Չավուշօղլուի "մեկնած ձեռքին"...

 

 

 

Գագիկ Համբարյան