Քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները հուշում են նոր իրադարձությունների և նոր քաղաքական վերադասավորումների մասին:


Լրահոսին հետևելով դժվար չէ նկատել ՀԱԿ-ի և Ժառանգության ներքին հակասությունների առկայությունը: Խիստ ՀԱԿ-ամետ «Չորրորդ իշխանություն» թերթը այսօր անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ասուլիսին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս էր ունեցել, որտեղ անդրադառնալով մի շարք հարցերին, խոսել էր նաև իր կուսակցության դեկտեմբերի 5-ին հրավիրած հանրահավաքի մասին: Պարոն Հովհաննիսյանը հավելել է, որ էական չէ, թե քանի հոգի է մասնակցելու ցույցին և իրենք էլ գումար չունեն ավտոբուսներով մարդկանց հանրահավաքին բերելու համար' սլաքները բացահայտ ուղղելով Բարգավաճ Հայաստանի կողմը:


Սպասելի էր որ, Հովհաննիսյանի այս խոսքին ոչ իշխանականների կողմից կլինի ինչ որ անդրադարձ: Չորրորդ իշխանությունը անդրադառնալով Հովհաննիսյանի վերոհիշյալ ասուլիսին, նրան մեղադրել է իր երկու գործընկեր ուժերի մասին մեղադրանքներ հնչեղնելու համար, մեջբերեմ. «Արժե ապրել մինչև ապրիլ և հավերժացող բյուր գարուններ, իսկ դրա համար անհրաժեշտ է մաս կազմել եռյակին և նույն եռյակի անդամ մյուս երկու ուժերի հասցեին մեղադրանքներ հնչեցնել ճիշտ և ճիշտ ՀՀԿ-ի բառապաշարով»:


Հատկանշական է նաև այն փաստը, որ ՀԱԿ-ը նաև ընդանուր պատմական ակնարկ է արել Ժառանգության քաղաքական անցյալից և խոսել հուսալքության ալիք բարձրացնելու մասին. «Չի կարելի «միլիոնների երթ» հրավիրել և հավաքվածներին տուն ուղղարկել, չի կարելի մարդկանց թողնել փողոցում և գնալ աղոթելու կամ Մոսկվայից «հաղթանակ բերելու»:


Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ մեկ ամիս առաջ ունեցած ասուլիսից հետո, երբ նա հրապարակի առջև կանգնած հարթակին անվանել էր ոչ միասնական, քաղաքական դաշտում անընդատ շրջանառվում էր, այն կարծիքը, թե Եռյակում տարաձայնությունները խորանում են, սակայն ոչ իշխանականները հերքում էին այդ տեսակետը:


Այսօր անհերքելի փաստ է, որ Եռյակում ներքին խմորումները նոր որակ են ստանում: ՀԱԿ-ը իր հնարավոր լրատվամիջոցներով հարվածում է Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ղեկավարած կուսակցությանը: Նման քաղաքականություն ՀԱԿ-ը որդեգրել էր նաև որոշ ժամանակ առաջ' թիրախ ընտրելով Բարգավաճ Հայաստանին. երբ ԲՀԿ-ն ողջունել էր Ժողովրդական կուսակցության համագործակցության առաջարկը:


Ինչևէ դեկտեմբերի 5-ը սարերի հետևում չէ, սպասենք հետագա զարգացումներին :

 

 

Վաչագան Գևորգյան