Մի մարդ ամեն օր գնում էր շուկա ու առնում էր հինգ հատ հաց: Մի օր հանդիպեց իր ընկերոջը, և սա հարցրեց.


- Ասա, ինչու՞ ես դու հինգ հատ հաց գնում:


Եվ մարդը պատասխանեց.


- Մեկն ինքս եմ ուտում, երկուսը պարտքով եմ տալիս, մյուսներով պարտքս եմ վճարում:


- Չեմ հասկանում,- ասաց ընկերը,- բացատրիր ինձ:


- Դե ի՞նչ բացատրեմ. մեկը ինքս եմ ուտում, երկուսը տալիս եմ երեխաներիս, իսկ մյուս երկուսը' հորս ու մորս:

 

 

Հովիկ Չարխչյան