Մի մարդ ամեն օր գնում էր շուկա ու առնում էր հինգ հատ հաց: Մի օր հանդիպեց իր ընկերոջը, և սա հարցրեց.
- Ասա, ինչու՞ ես դու հինգ հատ հաց գնում:

 


Եվ մարդը պատասխանեց.
– Մեկն ինքս եմ ուտում, երկուսը պարտքով եմ տալիս, մյուսներով պարտքս եմ վճարում:
– Չեմ հասկանում,- ասաց ընկերը,- բացատրիր ինձ:
– Դե ի՞նչ բացատրեմ. մեկը ինքս եմ ուտում, երկուսը տալիս եմ երեխաներիս, իսկ մյուս երկուսը' հորս ու մորս:

 

 

Հովիկ Չարխչյան