13-17 տարեկան դեռահասների քանակը օր-օրի ավելանում է, նրանք կազմում են հայկական ֆեյսբուքյան համայնքի մոտավորպես 15%, ռուսական սոց․ կայքերից, մասնավորապես odnoklassniki.ru-ից արտագաղթի մեծ տեմպեր են գրանցվում, բայց միևնույն ժամանակ պահպանելով երկքաղաքացիություն՝ ակտիվ հաշիվ ունենալվ թե՛ odnoklassniki.ru և թե՛ facebook սոց․ կայքերում։ Այստեղ պատանիները՝ 18-24 տարեկան, կազմում են ֆեյսբուքյան հայկական համայնքի բնակչության մոտ 35%-ը։

 

Համաձայվնեք, որ այստեղ ունենք բավականին երիտասարդ հատված, գործնականում 50% 13-24 տարեկան են, որի մոտ 55% իգական սեռի ներկայացուցիչներն են։

 

Մեր օրերում ով ունի մոբայլ և գրանցված է սոց․ կայքերում և սոց․ կայքերի ակտիվ բնակիչ է, ունի տվյալ սոց․ կայքի հավելվածը իր բջջայինում,որը իր հերթին նպաստում է սոց․ կայքերի օգտագործելիության բարձացմանը և տարբեր սոց․ կայքերում ներգրավվածության աճի տեմպերին։

 

Android օգտագործողների քանակը կազմում է Հայաստանում սմարթֆոն օգտագործողների կեսից շատ ավելին։

 

Android օգտագործողները viber_ից ու skype_ից հետո download են անում odnoklassniki.ru app_ը,որին արդեն հաջորդում է facebook_ի app_երը, իսկ iPhone օգտագործողների մոտ, viber_ից հետո գալիս է facebook_ի app_երը։ Կարծում եմ շուտով facebook-ը իր ցուցանիշներով շուտով առաջատար կլինի նաև Android-ում։

 

Իսկ ֆեյսբուքում սերնդափոխության և որակական փոփոխությունների ընգծումը կարող եք տեսնել, որոշ խմբերի քննարկուկմներից և որոշ էջերի բարձ ակտիվությունից։

 

 

Պապիկյան Տարոն