Փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի դրույքաչափի իջեցումը 3,5 անգամ, ինչպես նաեւ ընտանեկան բիզնեսին հարկերից ամբողջությամբ ազատելը վկայում են արտոնային քաղաքականության մասին :

Կառավարությունը այս քաղաքականությունը հիմնավորում է փոքր բիզնեսի համար զարգացման բարենպաստ պայմանների ապահովմամբ' բնակչության այդ խավի զբաղվածության եւ սոցիալական խնդիրների լուծման նպատակով: Սակայն ամենապահանջված արտոնությունը թերեւս սահմանամերձ բնակավայրերինն է: Այստեղ ապրող մարդկանց անվտանգությանը սպառնացող մշտական վտանգը պարզապես հրամայական էին դարձնում հնարավոր բոլոր միջոցներով թեթեւացնել նրանց կենսապայմանները եւ պայմաններ ստեղծել զարգացման համար: Բնականաբար, սահմանամերձ բնակավայրերում բիզնեսի համար արտոնյալ հարկային դաշտը իր մեջ որոշակի ռիսկեր պարունակում է, ինչը կանխող կամ սահմանափակող իրավական մեխանիզմներ պետք է ստեղծվեն: Այս քայլը կնպաստի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի բարելավմանը:

 

 

Արման Ղարիբյան