Ադրբեջանական այս սադրանքը պայմանավորված է առաջին հերթին իրենց ներսի, ներքաղաքկան ճգնաժամով:
Ամեն պատեհ, անպատեհ առիթով տարբեր տեսակի ու կալիբրի ադրբեջանցի չինովնիկ հայտարարում է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենահզոր պետությունն է: Սակայն այսօր ներքին դաշտում ահռելի պրոբլեմները նրանք ոչ թե լուցում են, այլ շեղում են նմանատիպ սադրանքներով:

 

 


Սադրանքին միշտ եղել է պատասխան ու կարծում եմ պատասխանը չի ուշանա, այն կլինի ավելի ուժգին ու ավելի անսպասելի, ինչը ավելի մեծ դժգոհության ալիք կառաջացնի Ադրբեջանի ներքին քաղաքական դաշտում:

 

 

 

Վահագն Սարոյան