Ադրբեջանցիները շատ ծանր են տանում այն փաստը, որ թուրքական որոշ հեռուստաալիքներ երեկվա միջադեպը մեկնաբանելիս իրենց հաղորդումներում օգտագործել են "Լեռնային Ղարաբաղի բանակ" և "Լեռնային Ղարաբաղի ղեկավարություն" հասկացությունները: Այդ նյութերի տակ տեղ գտած մեկնաբանությունները խոսում են այն մասին, որ մեր հարևան երկրում պատրաստ են ցեխը մտցնել անգամ թուրքերին: Իրականում ադրբեջանցի օգտատերերն ամենավերջին հայհոյանքներով են հիշել թուրքական մեդիադաշտի "ծախու" ներկայացուցիչներին: Ադրբեջանցիների հիմնական շեշտադրումները հետևյալն էին՝ "....... ես էսպիսի եղբայրությունը", "հայերի տակ պառկողներ", "բ.......ի տղաներ", "այդ ուղղաթիռը մտցրեք ձեր հետույքը": Ահա հարևան Ադրբեջանի իրենց այդքան սիրած տոլերանտության դրսևորումները:

 

«»

Սարգիս Ասատրյան